Հայաստանի մասնագետները Հալեպում 43 625 քմ ականապատ տարածք են մաքրել

© Sputnik / StringerԱկանազերծողներ
Ականազերծողներ - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Ականազերծողներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հալեպում Հայաստանի մարդասիրական խումբը շարունակում է իր առաքելությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հումանիտար առաքելության 10-րդ խմբի ականազերծողները Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ նահանգում մաքրել են 43 625 քառակուսի մետր ականապատ տարածք: Իսկ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1253 հիվանդի։ Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Առաքելության առաջին իսկ օրվանից մինչև օրս ականազերծվել է 1 159 625 քառակուսի մետր: 10-րդ խումբն իր առաքելության ընթացքում հայտնաբերել է 213 հատ պայթուցիկ ենթազինամթերք։
Մարդասիրական 10-րդ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1253 հիվանդի, առաքելության առաջին օրվանից մինչև այսօր` 46 253 տեղաբնակի։
© Photo : official site of the Center for Humanitarian Demining and ExpertiseՀայաստանի մարդասիրական խմբի անդամները
Гуманитарная группа Армении продолжает свою миссию в Алеппо - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Հայաստանի մարդասիրական խմբի անդամները
Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի «Հայ ծերանոցին» հերթական անգամ փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ:
© Photo : official site of the Center for Humanitarian Demining and ExpertiseՀայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը
Гуманитарная группа Армении продолжает свою миссию в Алеппо - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը
Չպայթած արկեր, հակատանկային ականներ. հայ սակրավորների աշխատանքը Սիրիայում. լուսանկարներ
Լրահոս
0