ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին ու ռազմական կցորդին

© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին ու ռազմական կցորդին
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին ու ռազմական կցորդին - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին ու ռազմական կցորդին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ասրյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և վերջին զարգացումները հայ-ադրբեջանական սահմանագոտում, Լաչինի միջանցքում և Արցախում։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չիփ Լեյթինենին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAԷդվարդ Ասրյան
Первый замминистра обороны Генерального штаба ВС генерал-майор Эдуард Асрян  - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Էդվարդ Ասրյան
Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմաբժշկության, խաղաղապահության ու ռազմական կրթության ոլորտներում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցերին։
Չիփ Լեյթինենի և Գրեգորի Փայփսի խնդրանքով ԳՇ պետը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և վերջին զարգացումները հայ-ադրբեջանական սահմանագոտում, Լաչինի միջանցքում և Արցախում։
Լրահոս
0