00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի ակնարկը և կարուսելների փորձաքննության արդյունքները. ի՞նչ է կատարվում ոլորտում

© Sputnik / Andranik Ghazaryan«Լունապարկի» կարուսելներից
«Լունապարկի» կարուսելներից - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության վերջին նիստում անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում անվտանգության կանոնների պահպանման խնդրին ու արդյունքում գրանցված հայտնի աղետին, հայտարարեց, որ առաջիկայում տխուր պատկերի ենք ականատես լինելու նաև կարուսելների ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Այգիներում, զվարճանքի կենտրոններում ամենաակտիվն ամռան ամիսներն են և, սովորաբար, հենց ամռանն ընդառաջ էլ ստուգվում է կարուսելների անվտանգությունը։ Եթե կարուսելը չի ստացել փորձաքննության դրական պատասխան, ապա այն չի կարող շահագործվել։ Չնայած դրան` կառավարության օգոստոսի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում գործող կարուսելները ինչ-որ պահի կարող են աղետի հանգեցնել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչն է նման հայտարարության պատճառը։
© Sputnik / Andranik Ghazaryan«Լունապարկի» կարուսելներից
Ереванский лунапарк - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
«Լունապարկի» կարուսելներից

Այս տարի 212 կարուսելներից 140-ն են ստուգվել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցված է 212 կարուսել։ Այս տարի տեխնիկական անվտանգության փորձաքննություն է իրականացվել 140 ատրակցիոններում, որից 90-ը Երևան քաղաքում, 50-ը՝ ՀՀ մարզերում։ Այս տվյալները Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԻՆ-ից։
«Փորձաքննության արդյունքում բոլոր ԱՎՕ-ները ստացել են դրական փորձագիտական եզրակացություններ»,- ասված է պատասխանում։
© Sputnik / Andranik Ghazaryan«Լունապարկի» կարուսելներից
Ереванский лунапарк - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
«Լունապարկի» կարուսելներից
Նշվում է նաև, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ատրակցիոնը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն 1 անգամ և միայն դրական եզրակացություն ստանալուց հետո է ենթակա շահագործման:
© Sputnik / Andranik Ghazaryan«Լունապարկի» կարուսելներից
Ереванский лунапарк - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
«Լունապարկի» կարուսելներից
Միաժամանակ ԱԻՆ-ից հետաքրքրվել էինք, թե ի՞նչ քայլեր են իրականացվում, որպեսզի վարչապետի նախանշած աղետը տեղի չունենա։ Նախարարությունից, սակայն, խուսափել էին այս հարցին պատասխանելուց։

Որևէ կարուսել բացասական եզրակացություն չի ստացել, տնտեսվարողները չեն տուգանվել

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանն իր հերթին հաստատեց, որ այս պահին չկա որևէ ատրակցիոն, որը ստացած լինի շահագործման բացասական եզրակացություն։

«Փորձաքննություններն իրականացվել են 2022-ի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում։ Մյուսները տարեկան փորձաքննության ենթարկվել են տարբեր ժամկետներում, այդ թվում՝ նախորդ տարվա ընթացքում, և նրանց տրված եզրակացության ժամկետները դեռ չեն ավարտվել»,- ասաց Ասլանյանը։

Ինչ վերաբերում է ստուգումների արդյունքներով հայտնաբերված խախտումներին, ապա քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանն ընդգծեց` այս տարի որևէ տնտեսվարող չի տուգանվել։ Այսինքն` խախտումներ չեն հայտնաբերվել։

«Եթե ատրակցիոնը ստացել է բացասական եզրակացություն, սակայն շարունակում է շահագործվել, դրա գործունեությունը կասեցվում է, իսկ տնտեսվարողը տուգանվում է 1 միլիոն դրամով։ Բացի այդ, եթե տեսչական մարմինը պարզի, որ ատրակցիոնը փորձաքննություն չի անցել և կեղծ տվյալներ են գրանցվել ռեեստրում, կրկին 1 միլիոն դրամով է տուգանվում տնտեսվարողը»,- ասաց Զոհրաբյանը։

Նա հայտնեց, որ ՀՀ ԱԻՆ-ից ստացել են 41 ատրակցիոնի տվյալներ, որոնք 2022-ի մայիսի դրությամբ չեն ենթարկվել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության: Տեսչական մարմինը մայիսին հետազոտություն է անցկացրել ՀՀ տարածքում և պարզել, որ փորձաքննության չեն ենթարկվել այն կարուսելները, որոնք չեն շահագործվել։ Օրինակ` դրանցից 8-ը կոնսերվացված է եղել` չի շահագործվել, որոշներն ապամոնտաժված են եղել համայնքի ղեկավարի որոշմամբ, սակայն դեռ ԱԻՆ-ի ցանկում են եղել։ Եղել են նաև կարուսելներ, որոնք դեռ փորձաքննությունների անցկացման փուլում էին գտնվում կամ էլ վերանորոգվում էին։
© Sputnik / Andranik Ghazaryan«Լունապարկի» կարուսելներից
Ереванский лунапарк - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
«Լունապարկի» կարուսելներից
Հարցին, թե ի՞նչն է այս դեպքում պատճառը, որ Փաշինյանը նման հայտարարություն է արել` Զոհրաբյանը պատասխանեց, որ չի կարող գնահատական տալ։
«Կան մասնագետներ, որոնք անցկացնում են փորձաքննության ամբողջ ընթացքը։ Սակայն եթե անվտանգության հետ կապված կասկածներ կան, հնարավոր է` հանձնարարականի դեպքում կրկնակի փորձաքննության ենթարկվի ատրակցիոնը»,- ասաց նա։

Զբոսայգիներում կյանքը եռում է

«Լունապարկ» զվարճանքի զբոսայգին, չնայած ցերեկվա շոգ ժամին, մարդաշատ է։ Հիմնականում երեխաների են բերել կարուսել, չնայած քիչ չեն նաև երիտասարդները։

«Որևէ բանից էլ չեմ վախենում. տարածքի բնակիչ եմ և բոլոր թոռներիս բերել եմ այգի։ Երբեք ինչ-որ պատահար չի եղել։ Էստեղի աշխատողներն էլ իրենց երեխաներին, թոռներին են բերում կարուսել` ո՞նց կարող են անվտանգ չլինել»,- ասում է տիկին Հերմինեն։

Գայանեն ու Էլենն էլ ուսումնական տարին սկսելուց առաջ որոշել են լիցքաթափվել և այգի են եկել։ Գայանեն ասում է` մտքի ծայրով անգամ չի անցել, որ կարուսելները կարող են անվտանգ չլինել։
«Գիտեմ, որ ամեն տարի սեզոնից առաջ ստուգում են կարուսելները, դրա համար էլ հանգիստ եմ»,- ասում է նա։
© Sputnik / Andranik Ghazaryan«Լունապարկի» կարուսելներից
Ереванский лунапарк - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
«Լունապարկի» կարուսելներից
Ի դեպ, այգու ղեկավարությունից հայտնեցին, որ հունիսի սկզբին այգում ստուգումներ են անցկացվել` որևէ ատրակցիոն բացասական եզրակացություն չի ստացել։ Ավելին` ստուգումների մասին հավաստող թղթերն էլ տեսանելի վայրերում են փակցրել։
© Sputnik / Andranik GhazaryanԿարուսելների շահագործման դրական եզրակացությունը
Ереванский лунапарк - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
Կարուսելների շահագործման դրական եզրակացությունը
Իսկ թե ինչն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նման հայտարարությամբ հանդես գալու պատճառը, այս պահին պարզ չէ։
Կարուսել - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
«Առաջիկայում կարուսելների հետ կապված աղետ ենք ունենալու». Նիկոլ Փաշինյան
Լրահոս
0