00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հրավառ նյութեր վաճառողներին տուգանել 2-3 մլն դրամով

© Sputnik / Asatur YesayantsՍիսակ Գաբրիելյան
Սիսակ Գաբրիելյան - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Սիսակ Գաբրիելյան
Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանն էլ կարծում է, որ հրավառությունն արգելելու լիազորությունները պետք է տալ համայնքի ղեկավարին։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հրավառ նյութերի վաճառքի դեպքում խիստ տուգանքներ սահմանել՝ մինչև 2-3 մլն դրամ։
Նա իր առաջարկը ներկայացրեց հրավառություններն արգելող նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ, որին մասնակցում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը (նա նաև ՔՊ–ի Երևանի քաղաքապետի թեկնածուն է
Քննարկման ընթացքում Ավինյանը նշեց, որ հարցի լուծման լիազորությունները պետք է տրվեն համայնքի ղեկավարին, որն էլ որոշում կկայացնի։
«Հրավառություններն արգելող օրենքի նախագծի ամբողջ իմաստն այն է, որ մասնավոր միջոցառումներին հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք կանհանգստացնեն շրջակայքի բնակչությանը: Պետք է ռեստորանների համար էլ այնպիսի տուգանքներ սահմանել, որ իրապես ձեռնտու չլինի օրենքին դեմ գնալ ու հրավառություն կազմակերպել։ Վաճառքի սահմանափակումներ կամ խստացումներ մտցնելով` հարցը կլուծվի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա, ըստ Ավինյանի, լիցենզավորված ընկերություններն ամենայն հավանականությամբ շատ չեն լինի, և ներմուծված ապրանքն էլ գրանցված կլինի։
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ նշեց, որ հրավառության կազմակերպում կարելի է թույլ տալ միայն գերատեսչություններին` տոներին կամ նշանակալից օրերին։ Նրա խոսքով` մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հրավառությունների տարբեր տեսակներ կան, և փորձագետները կարող են հստակ ասել, թե որոնք են ոչ այդքան վտանգավոր։
Նշվեց, որ ամենայն հավանականությամբ, կլինեն այնպիսի հրավառ նյութեր, որոնք անվտանգության առումով թույլատրելի կլինեն։
Կարծիք հնչեց, որ պետք է մասնավոր հատվածին արգելել հրավառության նյութերի վաճառքն ու դրանց օգտագործումը ռեստորաններում։
Արգելենք հրավառությունն ընդհանրապես. բիզնեսի շահերը չպետք է գերակայեն
Լրահոս
0