00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Կարեն Սարգսյանը 2010-2021թթ. պաշտոնական չարաշահումներ է թույլ տվել, փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառել։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու բազմադրվագ գործով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Սարգսյանն այժմ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալն է։
Քննությամբ պարզվել է, որ Սարգսյանը 2010-2021թթ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չի ձեռնարկել, իսկ արդեն կառուցվածների հանդեպ դիտավորությամբ չի կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:
Ըստ ՔԿ-ի` Այնթապ համայնքին պատկանող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը Սարգսյանը օտարել է եղբորը։ 2014թ. հոկտեմբերին հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե եղբոր անվամբ գրանցվել է 0,04 հա տնամերձ հողամաս։ Նշված քաղվածքը, համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա եղբոր սեփականության իրավունքը:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով իրեն օտարելու ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի՝ Երևան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7քմ մակերեսով հողամասը, ինքնակամ կառուցված 52.3քմ մակերեսով ավտոտնակը, 127.5քմ մակերեսով տնտեսական շինությունը և 20.1քմ մակերեսով մետաղական տնակը, Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5քմ մակերեսով հողամասը, կեղծ փաստաթղթերով ապօրինի ներառել է համայնքային սեփականություն համարվող օտարվող հողամասերի ցանկում, որոնցից մեկն օտարել է ինքն իրեն, իսկ մյուս երեք հողամասերը՝ երեք այլ անձանց: Հետագայում շինությունների նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 445-րդ հոդվածի 1-ին մասին (պաշտոնեական կեղծիք) և 447-րդ հոդվածի 1-ին մասին (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան ու նրա մտերիմ անձը կալանավորվել են
Լրահոս
0