00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլեկտրական ինքնագլորները պատուհաս են դարձել Երևանի հետիոտների համար

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի Հանրապետության հրապարակում
Երևանի Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Երևանի Հանրապետության հրապարակում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միկրո-տրանսպորտը աշխարհում պահանջված է արդեն մի քանի տարի։ Թրենդը հասել է նաև Հայաստան։ Միայն թե օրենսդրական կարգավորումներ չկան, իսկ էլեկտրական ինքնագլորների վրաերթից տուժածների թիվն աճում է։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Էլեկտրական ինքնագլորներն իրենց հաստատուն տեղն են գրավել Երևանի փողոցներում։ Հաճախ կարելի է հանդիպել կտրիճների, որոնք սլանում են ոչ թե ճանապարհի երթևեկելի մասով, ինչպես ընդունված է բազմաթիվ երկրներում, այլ մայթով։ Բնականաբար՝ այդ ուղևորությունները ոչ միշտ են անվտանգ․ արդեն հայտնի է տասնյակ տուժածների մասին։ Խնդիրը բարդանում է նրանով, որ տրանսպորտի այդ տեսակի երթևեկությունն օրենքով որևէ կերպ չի կարգավորվում, սակայն ՀՀ ոստիկանությունն արդեն զբաղվում է այդ հարցով։
© Sputnik / Andranik GhazaryanԻնքնագլորների կայանատեղի
Стоянка электросамокатов - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Ինքնագլորների կայանատեղի

«Շեյրինգ» և կայանում

Էլեկտրական ինքնագլորների «շեյրինգը» առայժմ գործում է միայն Երևանի տարածքում։ Այն կարելի է վարձել չորս հավելվածների միջոցով (BusyFly, Jet, Mimo, YerevanRide), մեկ կիլոմետր ուղևորության արժեքը սկսվում է 30 դրամից՝ արագությունից կախված։
Շատ դեպքերում սկուտերների արագությունը սահմանափակվում է 30 կմ/ժամով, սակայն հաճախ հանդիպում են արգելակների անսարք համակարգով ինքնագլորներ (խմբագրության թղթակիցների դիտարկումը): Ինքնագլորները կարելի է թողնել միայն այն վայրերում, որտեղ թույլատրվում է դրանց կայանումը։
© Sputnik / Andranik GhazaryanԻնքնագլորների կայանատեղի
Стоянка электросамокатов - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Ինքնագլորների կայանատեղի
Հատկանշական է, որ էկոնոմիկայի նախարարությունում և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում տվյալներ չունեն ինքնագլորների շեյրինգով զբաղվող ընկերությունների քանակի և ընդհանրապես այդ փոխադրամիջոցների քանակի մասին։ Համենայն դեպս, այդպես պատասխանեցին Sputnik Արմենիայի թղթակցի հարցումներին։ Իսկ քաղաքապետարանում նշեցին, որ ինքնագնացները իրենց իրավասությունը չեն, և քաղաքային իշխանությունները դրանց մասին որևէ տեղեկություն չունեն։ Դրա հետ մեկտեղ խմբագրության աղբյուրները հայտնում են, որ ինքնագլորներին կայանատեղիների համար հիմնականում օգտագործվում են մասնավոր տարածքները, և շեյրինգային ընկերությունները պայմանավորվում են անմիջականորեն դրանց սեփականատերերի հետ:

Վթարներ և կարգավորումներ

Ամեն օր սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվում ինքնագլոր վարողների և հետիոտների մասնակցությամբ վթարների մասին։ Խոսքը, որպես կանոն, էլեկտրական ինքնագլոր քշող երեխաների մասին է, որոնք կա՛մ իրենք են վնասվածքներ ստանում, կա՛մ վրաերթի են ենթարկում անցորդներին։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2022 թ. հունվարի-օգոստոս ամիսներին 67 երեխա է տուժել ինքնագլորների մասնակցությամբ վթարներում, ընդ որում, 10 դեպքում նրանք են կորցրել կառավարումը։
Էլեկտրական ինքնագլորների «հմայքը» իրենց մաշկի վրա են զգացել նաև Sputnik Արմենիայի թղթակիցները։ Առաջին դեպքում հենց երեխան է տուժել՝ կորցնելով ինքնագլորի կառավարումը, իսկ երկրորդ դեպքում մեր գործընկերոջը վրաերթի են ենթարկել հենց Հանրապետության հրապարակում՝ վնասելով ոտքը։
© Sputnik / Andranik GhazaryanԷլեկտրական ինքնագլորներով երիտասարդներ
Молодые люди на электросамокатах - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Էլեկտրական ինքնագլորներով երիտասարդներ
Իսկ բառացիորեն հաջորդ օրը համացանցում հայտնվեցին մի երեխայի լուսանկարներ, որին էլեկտրական ինքնագլորով վրաերթի էին ենթարկել Հյուսիսային պողոտայում։
«Հավաքե՛ք այդ սամոկատները, քանի դեռ ոչ ոք չի մահացել։ Երեխայի հետ, կարծես, ամեն ինչ կարգին է, բայց կարող էր այլ կերպ լինել»,- լուսանկարը մակագրել էր համացանցի օգտատեր Աշոտ Բարսեղյանը։

Իսկ ի՞նչ են ասում օրենքի պահապանները

Ճանապարհային ոստիկանությունում Sputnik Արմենիայի թղթակցին ասացին, որ ինքնագլորը տրանսպորտային միջոց չի համարվում և խնդրեցին ավելի մանրամասն տեղեկությունների համար գրավոր հարցումով դիմել ոստիկանության մամուլի ծառայություն: Այնտեղ նշեցին նաև, որ օրենսդրությունը որևէ կարգավորում չի նախատեսում ինքնագլորով երթևեկելու համար։
«Ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է անվտանգ երթևեկությունն ապահովելու միջազգային փորձը և անհրաժեշտ իրավական և կազմակերպչական միջոցառումներ է իրականացնում՝ այն Հայաստանում կիրառելու ուղղությամբ»,- նշել են գերատեսչությունում:
© Sputnik / Andranik GhazaryanԷլեկտրական ինքնագլորներով երիտասարդներ
Молодые люди на электросамокатах - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Էլեկտրական ինքնագլորներով երիտասարդներ
Միաժամանակ, ոստիկանությունում ընդգծել են, որ երթևեկելի մասից դուրս ինքնագլորների մասնակցությամբ տեղի ունեցած պատահարները ճանապարհատրանսպորտային պատահար չեն համարվում, նույնիսկ եթե տուժել են հետիոտները, և ոստիկանության կողմից չեն արձանագրվում: Միաժամանակ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն 27 հաղորդում է ստացվել ինքնագլորների մասնակցությամբ տեղի ունեցած անհարմարությունների և վթարների մասին։

Օրենքում փոփոխություններ են պետք

ԱԺ պատգամավոր և աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը մեզ պատմեց, որ խորհրդարանում բուռն քննարկումներ են անցկացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Մասնակցել են ինչպես շեյրինգի ընկերությունների և ՀԿ-ների, այնպես էլ քաղաքապետարանի և ոստիկանության ներկայացուցիչները։
© Sputnik / Andranik GhazaryanԷլեկտրական ինքնագլոր վարող երիտասարդ
Молодой человек на электросамокате - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Էլեկտրական ինքնագլոր վարող երիտասարդ

«Մենք ուզում էինք հասկանալ, թե որ խնդիրները կարելի է արագ լուծել, իսկ որոնք օրենսդրական փոփոխությունների կարիք ունեն։ Քննարկումների արդյունքում ոստիկանությունը մշակել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, և պատգամավորներն արդեն աշխատանքային կարգով քննարկում են այն»,- նշել է Բաթոյանը:

Նա հայտնեց, որ առաջարկություններ կան էլեկտրական ինքնագլորների օգտագործման տարիքային և արագության սահմանափակումների, ինչպես նաև դրանց համար առանձին գծերի հատկացման վերաբերյալ: Բոլոր որոշումները կայացվելու են շահագրգիռ կողմերի հետ նախագծի մանրամասն քննարկումից հետո։ Ի դեպ, Բաթոյանը նշեց, որ միջազգային փորձը ևս մանրամասն ուսումնասիրվել է, և հայկական իրողությունների համար լավագույն լուծումը կգտնվի։
© Sputnik / Andranik GhazaryanԷլեկտրական ինքնագլորներ Հանրապետության հրապարակում
Электросамокаты на площади Республики - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Էլեկտրական ինքնագլորներ Հանրապետության հրապարակում
«Մենք հիմա խոսում ենք Երևանի մասին, բայց նախագիծը լուծում է նախատեսում ողջ Հայաստանի համար, քանի որ ինքնագնացները կարող են տրանսպորտային համակարգի մաս դառնալ, ինչպես նաև դրանց շնորհիվ կարելի է ճանապարհաշինության նոր մշակույթ ներդնել՝ հաշվի առնելով տրանսպորտի այդ տեսակը»,- ասում է նա:

Ի՞նչ են ասում փորձագետները

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը կարծում է, որ այդ հարցը պետք է լուծվեր դեռևս մի քանի տարի առաջ, երբ քաղաքային իշխանությունները հեծանիվների համար առանձին ճանապարհներ էին խոստացել։ Նա կարծում է, որ պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները և անվտանգ երթևեկություն ապահովի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների վարորդների և հետիոտների համար:

«Նախկինում հետիոտները «կռվում էին» հեծանվորդների, իսկ հիմա՝ էլեկտրական ինքնագլորների հետ։ Եվ այդ ամենը այն պատճառով, որ պետությունն ի վիճակի չէ կարգավորել հարցը։ Դա նորմալ չէ»,- ասաց նա։

Մինչդեռ «Անվտանգ տրանսպորտ» նորարարական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Աֆանասևը կարծում է, որ ինքնագլորները կարելի է արդյունավետ օգտագործել տրանսպորտային ցանցում։ Նրա համոզված է, որ պետք է փորձարկել, պիլոտային ծրագրեր իրականացնել քաղաքի տարբեր հատվածներում և հասկանալ՝ ինչն է Երևանի համար կիրառելի, իսկ ինչը՝ ոչ։
«Ինքնագլորները, հաշվի առնելով կլիման և երկար տաք սեզոնը, կարող են օգտագործվել որպես վերջին մղոնի տրանսպորտ (տնից մինչև կանգառ)։ Հետաքրքիր կլինի տեսնել դրանց ինտեգրումը Երևանում, որտեղ փողոցներն այնքան նեղ չեն»,- նշեց նա։

Տարբեր երկրների փորձը

Եվրոպայում էլեկտրական ինքնագլորների շեյրինգի ծառայությունները սկսեցին հայտնվել 2017 թվականին, իսկ դրանց իսկական «բում»-ը եղավ 2018-2019 թվականներին։ Մի քանի տարվա ընթացքում քաղաքային վարձույթի համակարգեր հայտնվեցին ավելի քան 100 եվրոպական քաղաքներում։ Արդյունքում լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն առաջացավ։
ԵՄ-ում միկրոտրանսպորտի համար կանոնների ներդաշնակություն չկա։ Ֆրանսիայում էլեկտրական ինքնագլոր կարելի է քշել 12, Գերմանիայում՝ 14 տարեկանից սկսած (այստեղ մինչև 18 տարեկան պարտադիր է սաղավարտ կրելը)։ Իտալիայում կարելի է այն քշել բացառապես ճանապարհի երթևեկելի մասով, իսկ Բելգիայում հատուկ գծեր են առանձնացված։
ԱՄՆ-ում, որպես կանոն, կարելի է էլեկտրական ինքնագլոր քշել 16 տարեկանից (որոշ նահանգներում՝ 12 տարեկանից)։ Նահանգների իշխանությունները նաև կարգավորում են առավելագույն արագությունը՝ ժամում 15-20 մղոն (24-ից մինչև 32 կմ/ժ): Հիմնականում վարորդական իրավունք չի պահանջվում (բացառությունների թվում է, օրինակ, Կալիֆոռնիան), բայց սովորաբար հատուկ հանդերձանք է անհրաժեշտ (սաղավարտ և լուսարձակող տարրերով հագուստ)։
Ինքնագլոր - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Ինքնագլորից վնասվածք ստացածների 95%-ն այն վարած անձինք են. ի՞նչ վիճակագրություն է ԵՊԲՀ–ում
Ռուսաստանում դեռևս հստակ կանոնակարգեր չկան, սակայն որոշ շրջաններում տեղական իշխանություններն արդեն սահմանափակում են էլեկտրական ինքնագլորների առավելագույն արագությունը և հատուկ գոտիներ են առանձնացնում, որտեղ դրանցով կարելի է տեղաշարժվել: Տրանսպորտի նախարարությունը և ՆԳՆ-ն հանդես են եկել Ռուսաստանում էլեկտրական ինքնագլորների և գիրոսկուտերների արագությունը 20 կմ/ժ սահմանափակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքներ սահմանելու առաջարկով: Առաջարկվում է նաև նոր ճանապարհային նշաններ մտցնել, որոնք կարգավորում են ինքնագլորների երթևեկությունը։
Թե ինչ որոշումներ կկայացնեն Հայաստանի իշխանությունները, դեռևս հայտնի չէ, սակայն հասկանալի է, որ դրանք պետք է հնարավորինս արագ ընդունել, քանի որ ինքնագլորների, ինչպես և դրանցից տուժածների թիվն ավելի ու ավելի է աճում։
Լրահոս
0