00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևան-Սևան մայրուղու պայթեցված կամուրջը 3 տարի է` նորոգվում է. Փաշինյանի անդրադարձը խնդրին

© Photo : Social media of Nikol Pashinyan Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օնլայն ասուլիսի ժամանակ (23 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օնլայն ասուլիսի ժամանակ (23 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Բաժանորդագրվել
Երևան-Սևան մայրուղում կամրջի շինարարության հետևանքով այդ հատվածում ամբողջ ամառ կիլոմետրանոց հերթեր են գոյացել։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին, շշերի գործարանի հարակից հատվածում գտնվող կամրջի վերանորոգումը սկսվեց Սևանի հանգստի սեզոնի մեկնարկին ու ավարտվեց սեզոնի ավարտին։ Այսօր կառավարության նիստում մի շարք ճանապարհաշինական ծրագրերի քննարկման առիթով նման նկատառում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ճանապարհի մի ուղղությանը ամիսներով փակ էր, ու ճանապարհի այդ հատվածում ամեն օր, էլ չեմ ասում` շաբաթ-կիրակի ու տոն օրերին, ձևավորվում էին կիլոմետրանոց հերթեր։ Սա, կարծում եմ, շատ տիպիկ օրինակ է այն մասին, թե մենք ինչքան աշխատանք ունենք անելու հատկապես մեր գործերի պլանավորման առումով»,- ասաց Փաշինյանը` կառավարության անդամների ուշադրությունը հրավիրելով աշխատանքների պլանավորման խնդիրների վրա։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արձագանքելով վարչապետի դիտարկմանը, հայտնեց, որ կամրջի շինարարությունն առայժմ ավարտված չէ։ Նրա խոսքով` Հայաստանում կամուրջների շինարարությունը լուրջ խնդիրների է հանդիպում։

«Հայաստանում չկա որևէ արտադրամաս, որտեղ պատրաստի ինչ–որ բաներ լինեն արտադրված, որ երբ կամուրջը քանդեն, գնան-բերեն, սկսեն տեղադրել։ Երբեք չեն կարողանում կամրջի նախագիծը ճիշտ կազմել։ Մի բան նախագծվում է, բայց, երբ որ կամուրջը քանդում են, մի շարք խնդիրներ են բացվում, որոնք տեսանելի չէին»,- ասաց Սանոսյանը։

Նա նաև հայտնեց, որ կամրջի շինաշխատանքների ընթացքում պարզվել է, որ պայթյունից հետո կամրջի որոշ հատվածներ շատ ավելի են վնասված, քան նախապես ենթադրվում էր։ Արդյունքում լրացուցիչ աշխատանքների կարիք է առաջացել։
Սանոսյանը նշեց, որ դրանով է պայմանավորված նաև աշխատանքի դանդաղ ընթացքը, քանի որ շինարարները սպասում են` մինչև անհրաժեշտ բետոնե կոնստրուկցիաներ պատվիրվեն, արտադրվեն, որպեսզի կարողանան աշխատանքները շարունակել։
Եվ, քանի որ առաջիկայում Հայաստանում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերով տասնյակ կամուրջների նորոգում ու շինարարություն է նախատեսված, Սանոսյանը հույս հայտնեց, որ ոլորտը կակտիվանա, ու դետալները կսկսեն ավելի արագ պատրաստել։
Հիշեցնենք` Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամուրջը վնասվել էր 2019թ-ին։
Օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, կամուրջը պայթեցվել էր նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի ավտոմեքենայի և նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ:
Նոր բացահայտումներ «Շշի Մելոյի» մահափորձից. պայթուցիկը գործի են դրել ռեստորանի շենքից
Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է նախկին պատգամավորին, երկրորդ մեքենայի մեջ պայթյունի պահին եղել էին նրա թիկնապահները։ Ավելի ուշ մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել էր՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել էր դեպքի վայր։ Իսկ դեպքի վայրից հեռացած քաղաքացուն հայտնաբերել ու ձերբակալել էին։
«Ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է». «Շշի Մելոն» խոսել է իր դեմ մահափորձի մասին. «Ժողովուրդ»
Լրահոս
0