00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուսիսային Իրանի բիզնեսը Հայաստանում ներկայացրել է իր ապրանքները, այդ թվում՝ պաղպաղակը

© AravotԻրանի և Հայաստանի դրոշները
Իրանի և Հայաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Իրանի և Հայաստանի դրոշները
Բաժանորդագրվել
Արևելյան Ատրպատականը՝ որպես Հայաստանի հետ սահմանակից իրանական նահանգ, ցանկանում է դառնալ երկկողմ տնտեսական համագործակցության առաջատարներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արևելյան Ատրպատականը պետք է դառնա Իրան-Հայաստան համագործակցության առաջատարներից մեկը։ Այս մասին լրագրողներին ասել է Իրանի Արևելյան Ատրպատական գավառի նահանգապետ Աբեդին Խորամը, որը որպես գործարար պատվիրակության ղեկավար Երևան է ժամանել հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու համար։
Այս նահանգը, որպես Հայաստանին սահմանակից մարզ, պետք է նախաձեռնող լինի երկու երկրների համագործակցության և համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար:
«Մեր նպատակներից մեկը արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեխնոպարկերի ստեղծումն է, ուստի մենք ցանկանում ենք ակտիվացնել տվյալ ոլորտի ընկերությունների շփումները»,- հայտարարել է նա:
Համատեղ արտադրությունների ստեղծումը կարող է Եվրասիական և Եվրոպական միությունների շուկաներ դուրս գալու լավագույն ելքը դառնալ։ Խորամը հիշեցրել է, որ Հայաստանում արտադրված ապրանքներն ազատ մուտք ունեն այդ շուկաներ։
Իր հերթին էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը հիշեցրել է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում երկու երկրների ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է՝ գրեթե 40 տոկոսով (մինչև մոտ 308 մլն դոլար):
«Մենք մտադիր ենք զարգացնել համագործակցությունը, այդ թվում՝ արդյունաբերության ոլորտում։ Այս հանդիպումը պետք է համագործակցության զարգացման կարևոր խթան հանդիսանա նաև Իրանի սահմանամերձ շրջանների հետ»,- հավելել է Արզումանյանը։
Հարցին, թե արդյոք իրանական կողմն անդրադարձե՞լ է Հայաստանում Իրանի ցեմենտի նկատմամբ կիրառվող պաշտպանական մաքսատուրքերին, Արզումանյանը պատասխանել է, որ երկու կողմերն էլ ներկայացնում են իրենց արտադրողների և սպառողների շահերի հետ կապված խնդիրները:
Ինչ վերաբերում է Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական ընկերությունների ներգրավման բանակցություններին, փոխնախարարն ասել է, որ այդ մասին բանակցություններն ընթանում են անդադար։
Իրանական գործարար պատվիրակության կազմում լայնորեն ներկայացված են պողպատե ամրաններ արտադրողները (որոնք ցանկանում են մրցակցել նաև տեղական արտադրողների հետ), պլաստիկ արտադրանք արտադրողները (որոնք պատրաստ են մրցակցել թուրքական ապրանքների հետ): Պարենային սեկտորից ներկայացված են պիստակի մատակարարները (Իրանը դրանց արտադրության համաշխարհային առաջատարներից մեկն է) և պաղպաղակ արտադրողները:
Tolid Bastani Etminan Azargol ընկերության ղեկավար Սամադա Ռուխի Բելվիրդիի խոսքով` թեև Հայաստանում կան պաղպաղակ արտադրողներ, որոնք վաղուց են յուրացրել տեղական շուկան, սպառողին միշտ էլ հետաքրքիր են այլընտրանքները: Նա նշեց, որ եթե Հայաստանում ներկայացված են պաղպաղակի եվրոպական բրենդները, ապա տեղ կգտնվի նաև իրանականի համար:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին իրանական պատվիրակության հանդիպում է նախատեսված Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում:
Հայ-իրանական սահմանին առևտրային քաղաք կստեղծվի. Իրանի պատվիրակությունը գալիս է Հայաստան
Լրահոս
0