ԼՂ-ում ու Սիրիայում կուտակած փորձը հաշվի են առել ՌԴ ռազմական բուհերի ծրագրում. Գերասիմով

© Photo : Vadim Savitsky / official site of CSTOՎալերի Գերասիմով
Վալերի Գերասիմով - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Վալերի Գերասիմով
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ԶՈւ ԳՇ պետը պաշտպանության նախարարին զեկուցել է` ինչի վրա են կենտրոնացած լինելու ուսումնական նոր ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ռազմական բուհերի ուսանողների և կուրսանտների վերապատրաստման ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության, Սիրիայում զինված ուժերի կիրառման և Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության փորձը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը։
Նրա խոսքով` նոր ուսումնական տարում հիմնական ջանքերը կկենտրոնացվեն մարտական իրավիճակում զորամասերի, կազմավորումների և տարբեր զորամիավորումների կառավարման գործնական հմտությունների ձևավորման վրա։
Հատուկ ուշադրություն է պետք դարձնել ռոբոտատեխնիկական համալիրների ու համակարգերի, անօդաչուների մարտական կիրառման ու շահագործման հարցերի ուսումնասիրմանը։
Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0