00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահապատիժ կիրառե՞լ, թե՞ ԵԽ կազմում մնալ. ըստ սահմանադրագետների` պետք է ընտրություն կատարել

© AP Photo / Steve HelberԷլեկտրական աթոռ (ԱՄՆ)
Էլեկտրական աթոռ (ԱՄՆ) - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Էլեկտրական աթոռ (ԱՄՆ). Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սահմանադրագետները հայտնում են, որ եթե ՀՀ գլխավոր դատախազն ուզում է մահապատիժը վերականգնել, ապա պետք է հրաժարվենք ԵԽ անդամությունից։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հնարավոր չէ մահապատիժ կիրառել, քանի դեռ ՀՀ–ն Եվրոպայի խորհրդի անդամ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը` անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկին։
Հայտնել էինք, որ Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։ Նա գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Ըստ դատախազության հաղորդագրության` ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:
«Հայաստանն ունի պարտավորություն` ԵԽ անդամ պետություններն առանձին արձանագրությամբ պարտավորվում են մահապատիժը վերացնել։ Դա այն պայմաններից մեկն է, որի շնորհիվ էլ Հայաստանը դարձել է ԵԽ–ի անդամ. սա լայնորեն ընդունված նորմ է։ ԵԽ անդամ որևէ պետություն իր օրենսդրության մեջ չունի մահապատիժ։ ՀՀ դատախազության նման քայլը զարմանալի է»,–ասաց Ղազարյանը։
Նա նշում է` մահապատիժը երկրի օրենսդրությունից հանելը ԵԽ անդամ դառնալու համար անգամ քաղաքական պահանջ է, ոչ միայն իրավական։ Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքից մահապատիժը հանեցին, որպեսզի Հայաստանը ԵԽ անդամ դառնա։
Ղազարյանը կարծում է, որ, բնականաբար, դատախազությունում տեղյակ են այս ամենի մասին։ Ավելին, ըստ նրա, այս պահին ԵԽ–ից դուրս գալու նախադրյալներ չկան։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ իր հերթին ասաց, որ մահապատիժը` որպես բացառիկ պատժամիջոց, թույլատրվել է խորհրդային Հայաստանում։ Երբ ԽՍՀՄ–ն փլուզվեց, իսկ ՀՀ–ն էլ անկախություն ձեռք բերեց, այդ ժամանակ` մինչև 1995-ի ՀՀ Սահմանադրության ընդունումը, մահապատիժը որպես բացառիկ պատժամիջոց դեռ կար օրենսդրության մեջ, սակայն մորատորիում էր հայտարարվել էր, այսինքն` այն չէր կիրառվում։

«ԵԽ անդամ որևէ պետությունում մահապատիժ չի կիրառվում։ Խնդիրը կարող է լուծվել Սահմանադրական փոփոխությունների արդյունքում` դիմելով սահմանադրական փոփոխությունների խորհուրդ և հանձնաժողով։ Եթե ՀՀ Սահմանադրության մեջ նման դրույթ մտցվի հանրաքվեի միջոցով, այն լեգիտիմ իրավական ուժ կունենա»,–ասաց Այվազյանը։

Նրա խոսքով` այս դեպքում էլ ԵԽ–ի հետ խնդիր կունենանք` ընդհուպ մինչև նրա կազմից դուրս գալ։ Ամեն դեպքում, ըստ սահմանադրագետի, մյուս բոլոր միջազգային կառույցների առաջ որևէ պարտավորություն չենք ստանձնել և որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել։
Այվազյանը կարծում է` կան հանցագործությունների տեսակներ, որոնց դեպքում մահապատժի կիրառումը պետք է պարտադիր լինի։ Օրինակ, ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանությունների կամ էլ պետական դավաճանության դեպքերում։
Մի՛ բողոքեք հակածխախոտային խստացումից. ծխախոտ տարածողներին ժամանակին մահապատժի են ենթարկել
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն իր հերթին հայտարարել էր` Մարդու իրավունքների պաշտպանը նաև որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չի համարում։ Այն, ըստ Գրիգորյանի, մեծապես ստվերում է կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական ու ժողովրդավարական արժեքները։
Լրահոս
0