https://armeniasputnik.am/20220901/qnnarkumy-eghel-e-tsavalun-u-voch-hesht-pashinjany-khvosec-alievi-het-handipman-masin-47581461.html
Քննարկումը եղել է ծավալուն ու ոչ հեշտ. Փաշինյանը խոսեց Ալիևի հետ հանդիպման մասին
Քննարկումը եղել է ծավալուն ու ոչ հեշտ. Փաշինյանը խոսեց Ալիևի հետ հանդիպման մասին
ՀՀ վարչապետը հայտնեց, որ Բրյուսելում ընդունված որոշումներն աշխատանքային բնույթի են եղել։ 01.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-01T12:48+0400
2022-09-01T12:48+0400
2022-09-01T12:58+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
ադրբեջան
բրյուսել
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1f/47530938_0:0:1600:901_1920x0_80_0_0_9238ecf3b07c7e8be8636d2b5bb79eec.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, որը կյանքի կոչելու համար մեծ վճռականություն է անհրաժեշտ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը։Նա նաև նշեց, որ հանդիպումից ու ձեռք բերված պայմանավորվածություններից այլ մանրամասներ չի հաղորդում, քանի որ դրանք արդեն համառոտ ներկայացվել են պաշտոնական հաղորդագրություններում։«Հետագայում, եթե կլինեն մանրամասներ, առաջարկներ կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա, իհարկե, անպայման կանենք»,– ասաց Փաշինյանը;Ինչ վերաբերում է Բրյուսելում ընդունված որոշումներին, վարչապետը հայտնեց միայն, որ դրանք եղել են աշխատանքային բնույթի։ Փաշինյանը շեշտեց, որ քննարկումը եղել է ծավալուն ու ոչ հեշտ։Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:
ադրբեջան
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1f/47530938_177:0:1600:1067_1920x0_80_0_0_bc88a315189ffb251f29979a7d6fae23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան, բրյուսել
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան, բրյուսել
Քննարկումը եղել է ծավալուն ու ոչ հեշտ. Փաշինյանը խոսեց Ալիևի հետ հանդիպման մասին
12:48 01.09.2022 (Թարմացված է: 12:58 01.09.2022) ՀՀ վարչապետը հայտնեց, որ Բրյուսելում ընդունված որոշումներն աշխատանքային բնույթի են եղել։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, որը կյանքի կոչելու համար մեծ վճռականություն է անհրաժեշտ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը։
«Մենք պիտի բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն։ Մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել, և կարծում եմ` անհրաժեշտություն է ու նաև մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն։ Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ հանդիպումից ու ձեռք բերված պայմանավորվածություններից այլ մանրամասներ չի հաղորդում, քանի որ դրանք արդեն համառոտ ներկայացվել են պաշտոնական հաղորդագրություններում։
«Հետագայում, եթե կլինեն մանրամասներ, առաջարկներ կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա, իհարկե, անպայման կանենք»,– ասաց Փաշինյանը;
Ինչ վերաբերում է Բրյուսելում ընդունված որոշումներին, վարչապետը հայտնեց միայն, որ դրանք եղել են աշխատանքային բնույթի։ Փաշինյանը շեշտեց, որ քննարկումը եղել է ծավալուն ու ոչ հեշտ։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը
պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: