00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շատջրեքի միակ առաջին դասարանցին. պատերազմն իր հետքերն է թողել գյուղում

© Sputnik / Aram NersesyanՇատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան
Շատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Շատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան
Բաժանորդագրվել
6-ամյա Լիկան մեծ դասասենյակում մենակ է նստած` այն երեխաները, որոնք կարող էին Լիկայի դասարանցիները լինել, կա՛մ հեռացել են գյուղից, կա՛մ էլ հաջորդ տարի դպրոց կհաճախեն։
Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում այս տարի անսովոր իրավիճակ է` գյուղի պատմության մեջ առաջին անգամ դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի` Լիկան։
Պատերազմից հետո Սոթք-Խոզնավար հատվածում թշնամին է տեղակայվել, և տեղի գյուղերի բնակիչներից շատերը, որոնք երեխաներ և հնարավորություն ունեն, լքել են գյուղը։ 6-ամյա Լիկայի հետ նախորդ տարի ևս 3 երեխա է նախակրթարան գնացել. երեխաներից մեկի ընտանիքն Արցախից էր, գնացել են գյուղից։ Իսկ մյուս երկուսի ծնողները որոշել են մեկ տարի էլ սպասել և 7 տարեկանից երեխաներին դպրոց ուղարկել, որպեսզի ավելի շատ երեխաներ լինեն դասարանում։ Արդյունքում Լիկան` նոր գնած գեղեցիկ սպիտակ վերնաշապիկով, երկու մեծ ժապավեններով մազերը կապած, մենակ է մնացել դասարանում։
© Sputnik / Aram NersesyanՇատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան
Лика, единственная первоклассница села Шатджрек Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Շատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան
Քանի որ Լիկան անծանոթ մարդիկ է տեսել (մեզ` լրագրող և լուսանկարիչ), ամաչում է խոսել, սակայն վստահ գնացել և ուսուցչի առջև` առաջին նստարանին է նստել։ Լիկայի համար դասասենյակը և այնտեղ եղած իրերը նորություն չեն` հենց այստեղ է նախակրթարական հաճախել։ Սակայն նա ուշադիր զննում է գունավոր մատիտներն ու գրիչները, որոնք նոր է նվեր ստացել։
«Ես նրան բացատրել եմ, որ մենակ է լինելու, կարող ենք մենք էլ սպասել, հաջորդ տարի դպրոց ուղարկել նրան։ Սակայն Լիկան սովորելու հետ սեր ունի, շատ էր ուզում, որ դպրոց տանեմ` ասելով, թե ոչինչ, մեծերի հետ ընկերություն կանի, մենակ թե դպրոց գնա։ Նախակրթարանից հենց տուն էր գալիս, միանգամից բացում էր տետրերն ու սկսում դաս անել։ Դրա համար էլ մտածում եմ` շատ չի նեղվի, որ միակ աշակերտն է լինելու»,- ասում է Լիկայի մայրը` Սիրարփին, որն ավելի շատ է հուզվել երեխային դպրոց ուղարկելու առթիվ, քան Լիկան։
© Sputnik / Aram NersesyanՇատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան` մայրիկի հետ
Единственная первоклассница села Шатджрек Гегаркуникской области Лика с мамой, Сирарпи Товмасян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Շատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան` մայրիկի հետ
Մինչ մայրը խոսում է, փորձում եմ Լիկայի հետ շփվել` նրան կոնֆետ եմ տալիս, համոզում երկուսով նկարել ալբոմում, թվեր գրել, բայց զուր է` Լիկան որևէ բառ չի խոսում, երբեմն հարցերիս գլխով «այո» կամ «ոչ»-ի նշան է ցույց տալիս։ Դժվար հարցուպատասխանի արդյունքում հասկանում եմ, որ Լիկան արդեն կարողանում է գրել բոլոր թվերն ու տառերը, ինչպես նաև շատ լավ հիշողություն ունի` բազում բանաստեղծություններ գիտի։
© Sputnik / Aram NersesyanՇատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան
Лика, единственная первоклассница села Шатджрек Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Շատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան
Սեպտեմբերի 1-ից հետո Լիկան պետք է երրորդ դասարանցիների հետ դասերն անցկացնի` երկկոմպլեկտ դասարանում։ Եվ քանի դեռ Լիկային համոզում եմ, որ չամաչի ինձնից, երրորդցիներ Լիանան և Անահիտն են գալիս դասասենյակ։ Լիանան տեսնում է իմ ջանքերը և ծիծաղով ասում` ոչինչ, կդզվի։
© Sputnik / Aram NersesyanՇատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան, իր 3–րդ դասարնցի դասընկերուհիների հետ
Единственная первоклассница села Шатджрек Гегаркуникской области Лика с подружками Лианой (слева) и Анаит - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Շատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան, իր 3–րդ դասարնցի դասընկերուհիների հետ
«Մեզ ասել են, որ Լիկան մեր դասարանից է լինելու, ուրախացել ենք, որովհետև աղջիկները կավելանան` մեր դասարանում 4 աղջիկ, 5 տղա կար։ Համ էլ, քանի որ Լիկան մենակ է լինելու, որոշել ենք օգնել` ցածր կհուշենք, եթե մի բան չիմանա»,- ասում է Լիանան ու բռնում Լիկայի ձեռքը, բայց աղջնակն ամաչում է, գլուխը կախում։
Լիկայի մայրը վստահեցնում է, որ աղջիկը շփվող է, չարաճճի, և գուցե հատուկ համազգեստն ու մեր այցն է կաշկանդել փոքրիկին։
© Sputnik / Aram NersesyanՇատջրեքի դպրոցի տնօրեն Երազիկ Աբրահամյանը
Директор школы села Шатджрек Гегаркуникской области Еразик Абраамян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Շատջրեքի դպրոցի տնօրեն Երազիկ Աբրահամյանը
Շատջրեքի միջնակարգ դպրոցի տնօրեն Երազիկ Աբրահամյանը, սակայն, նշում է` բազմահամակազմ դասարաններում ուսման պրոցեսն այնքան էլ արդյունավետ չէ, բայց այլ ելք չկա։ Կրթությունն այդպես կազմակերպելով, նրա խոսքով, երեխաների կրթության իրավունքն է ոտնահարվում։
«Մեր դպրոցում այս տարի 66 աշակերտ ունենք, իսկ տարիներ առաջ 100-ից ավելի են եղել։ Գյուղում բոլոր պայմանները կան` գազ, ջուր, բայց պատերազմից հետո մարդկանց մտածողությունը փոխվել է. պատերազմի ընթացքում մեր գյուղի տարածքում էլ էին արկեր ընկել, և ով հնարավորություն ուներ, հեռացել է գյուղից։ Ճիշտ է, մեր գյուղը սահմանամերձ չէ, բայց մոտ ենք սահմանին. գիշերը մեր ճանապարհից երևում են հակառակորդի դիրքերի լույսերը։ Մարդիկ էլ իրենց ընտանիքների մասին են մտածում, քանի որ թուրքի սրի տակ ենք ապրում»,- ասում է տնօրենը։
© Sputnik / Aram NersesyanՇատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան
Лика, единственная первоклассница села Шатджрек Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Շատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան
Շատջրեքի դպրոցում 20 ուսուցիչ է աշխատում, սակայն ևս 2 ռուսերենի ուսուցչի կարիք կա` այս տարի թոշակի են անցել ռուսերեն դասավանդող երկու քույրերը։ Դպրոցում 5 ուսուցիչ` ֆիզիկա, մաթեմատիկա և այլ առարկաներ դասավանդող, նույնպես թոշակի տարիքի են, սակայն մասնագետներ չկան, որ նրանց նորերով փոխարինեն։ Աբրահամյանն ասում է` երիտասարդ կադրերը չեն ուզում գյուղերում, ցածր աշխատավարձով աշխատել. կադրերի թարմացման հարցը բաց է մնում։
Դպրոցի տնօրենն առաջարկում է շրջել դպրոցում ու ավելացնում` ցույց տալու առանձնապես բան չկա, տարրական պայմաններ են ապահովված աշակերտների համար։ 1970-ականների վերջին կառուցված դպրոցն այս պահին անմխիթար տեսք ունի` բետոնե, խորդուբորդ հատակով է, հին պատուհաններով և գույքով, տանիքն էլ շարքից դուրս է եկել։ Սակայն դպրոցի մասնաշենքերից երկուսը քանդել և նոր` մոդուլային դպրոց են կառուցում, որտեղ նաև մշտական ջեռուցում կլինի, նոր գույք կունենան։ Մինչև հիմա դիզվառելիքով են տաքացրել դպրոցը և հույս ունեն, որ դժվարություններով անցնող այս տարին վերջին նման տարին է լինելու։
© Sputnik / Aram NersesyanՇատջրեքի դպրոցի տնօրեն Աբրահամյանը Sputnik Արմենիայի նկարահանող խմբի հետ շրջում է դպրոցում։
Один из классов действующей школы села Шатджрек Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Շատջրեքի դպրոցի տնօրեն Աբրահամյանը Sputnik Արմենիայի նկարահանող խմբի հետ շրջում է դպրոցում։
Տնօրենն ասում է` նոր շենքի կառուցման աշխատանքները 2020-ի սեպտեմբերին են մեկնարկել` պատերազմի օրերին։ Առաջարկել են հեռավար կրթության անցնել` մինչև նոր շենքը պատրաստ կլինի, սակայն ոչ բոլոր աշակերտների տանը սմարթֆոններ կան։
Ի դեպ, նոր շենքի կառուցման աշխատանքները նախատեսված էր ավարտել այս տարեվերջին, բայց շենքը դեռ կիսակառույց վիճակում է։
© Sputnik / Aram NersesyanՇատջրեքի գործող դպրոցը
Один из коридоров действующей школы села Шатджрек Гегаркуникской области переделан в склад стройматериалов для строительства нового здания школы  - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Շատջրեքի գործող դպրոցը
Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվության բաժնից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին` Շատջրեքի նոր դպրոցի կառուցման շինարարության ավարտը նախատեսված էր այս տարեվերջին: Հարցն այն է, որ սկզբնական նախագծում ապաստարան նախատեսված չի եղել, բայց այն հետագայում ներառվել է նախագծում և արդեն կառուցվել. «Բացի այդ, հայտնաբերվել են ծածկի բետոնի որակի հետ կապված խնդիրներ, ինչը հաստատվել է լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքում: Հանձնարարվել է ծածկի սալը քանդել և նորից կառուցել: Այս պահին ծածկի սալն ամբողջությամբ քանդվել է, մեկնարկել են նորի կառուցման աշխատանքները»։
© Sputnik / Aram NersesyanՇատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան
Корреспондент Sputnik Армения беседует с Ликой - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Շատջրեքի միակ առաջին դասարանցին` Լիկան
Սրան գումարած, Շատջրեքում տարեսկզբին, եղանակային խիստ անբարենպաստ պայմաններից ելնելով, շուրջ 3 ամիս աշխատանքները հնարավոր չի եղել իրականացնել: Այժմ նոր դպրոցի կառուցման վերջնաժամկետը տեղափոխվել է 2023թ. մայիս:
Նշենք, որ այս տարի Գեղարքունիքի 5 դպրոցներ չունեն առաջին դասարանցիներ։
© Sputnik / Aram Nersesyan

Շատջրեքի գործող դպրոցը

Շատջրեքի գործող դպրոցը - Sputnik Արմենիա
1/6

Շատջրեքի գործող դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Շատջրեքի գործող դպրոցը

Շատջրեքի գործող դպրոցը - Sputnik Արմենիա
2/6

Շատջրեքի գործող դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Շատջրեքի դպրոցի տնօրեն Երազիկ Աբրահամյանը

Շատջրեքի դպրոցի տնօրեն Երազիկ Աբրահամյանը - Sputnik Արմենիա
3/6

Շատջրեքի դպրոցի տնօրեն Երազիկ Աբրահամյանը

© Sputnik / Aram Nersesyan

Շատջրեքի գործող դպրոցը

Շատջրեքի գործող դպրոցը - Sputnik Արմենիա
4/6

Շատջրեքի գործող դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Շատջրեքի կառուցվող դպրոցը

Շատջրեքի կառուցվող դպրոցը - Sputnik Արմենիա
5/6

Շատջրեքի կառուցվող դպրոցը

© Sputnik / Aram Nersesyan

Շատջրեքի կառուցվող դպրոցը

Շատջրեքի կառուցվող դպրոցը - Sputnik Արմենիա
6/6

Շատջրեքի կառուցվող դպրոցը

1/6

Շատջրեքի գործող դպրոցը

2/6

Շատջրեքի գործող դպրոցը

3/6

Շատջրեքի դպրոցի տնօրեն Երազիկ Աբրահամյանը

4/6

Շատջրեքի գործող դպրոցը

5/6

Շատջրեքի կառուցվող դպրոցը

6/6

Շատջրեքի կառուցվող դպրոցը

Լրահոս
0