00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել

© Photo : official site of MoD of RAՋալալ Հարությունյան
Ջալալ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Ջալալ Հարությունյան
Բաժանորդագրվել
Ջալալ Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվել է։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք։ Նա իր գործողություններով առաջացրել է ծանր հետևանքներ` մեծաքանակ մարդկային ուժի, զինտեխնիկայի, տարածքային կորուստներ։
ՔԿ-ն տեղեկացնում է, որ թշնամու ճեղքած առաջնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ.-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հակահարված հասցնել:
Ընդ որում` Ջ.Հ.-ն, հանդիսանալով իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) միանձնյա ղեկավար, 2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ և հակահարվածը ձեռնարկել է պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե՛ քանակապես, թե՛ որակապես զիջելու պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, հոկտեմբերի 5-ից սկսած չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու հնարավորություն։
Իսկ հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը բացակայել է։ Դրա հետևանքով մարտական խնդրի կատարմանը միաժամանակ մեկնարկ տալու փոխարեն ներգրավված զորամասերը գործել են չհամաձայնեցված ու ոչ միաժամանակ, գումարտակի մի մասը գրեթե հասել է խնդրի կատարման բնագիծ և մարտի բռնվել հակառակորդի հետ՝ չունենալով աջակցություն աջ կողմից ու թիկունքից։ Այդ պատճառով կրել է տանկերի, ՀՄՄ-ների և կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, տևական մարտերից հետո հայտնվել է հարձակման անցած հակառակորդի կողմից շրջափակման ենթարկվելու վտանգի առջև և հարկադրված նահանջել։
Ըստ ՔԿ-ի` այս ամենի հետևանքով զոհվել է 20 զինծառայող, 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:
Շարունակելով անփույթ վերաբերմունք դրսևորել իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 8-ի առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ։ Այդ գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը։
Բացի այդ, Ջ.Հ.-ն հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ դարձյալ դրսևորել է անփույթ վերաբերմունք։ Մասնավորապես` 2020 թվականի հոկտեմբերի 11-ին հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև ՀՀ ԶՈւ համազգեստ կրող անձինք:
Հրամանատարական դիտակետում գտնվող դիվիզիոնի հրամանատարը, տեսնելով նշված խմբավորմանը, կասկածել է, որ հակառակորդի դիվերսիոն խումբ է, անմիջապես ռադիոկապի միջոցով իր ենթակա անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, որից հետո դուրս է եկել դիտակետից և շտապել իր անձնակազմի մոտ: Այդ ընթացքում զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին և խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխանցվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, որն իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ին։ Վերջինը, առանց իրավիճակի ուսումնասիրման ու վերլուծության, եզրակացրել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ու այդ մասին փոխանցել է դիվիզիոնի անձնակազմին:
Արդյունքում`հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ և կարգադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու և դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետևանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջևի հողաթմբի վրա և շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից և նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի և մեքենաների ուղղությամբ: 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել և փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետևանքով ուժերի և միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ։
Հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ.-ի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։
Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ, դիրքերում մնացել են 8 հատ Դ-20 հրանոթներ, 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներ, մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ հրանոթի արկեր, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում։ Իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել և վերահսկողության տակ է վերցրել ամբողջ զորամասը։
2022թ. սեպտեմբերի 2-ին Ջ.Հ.-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նախաքննությունը շարունակվում է:
2021-ի փետրվարի 4-ին Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ 2020 թվականի հոկտեմբերին Արայիկ Հարությունյանի հրամանագրով նրան Արցախի հերոսի կոչում է շնորհվել։
Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել «նահանջ» հրաման տալու համար. ՔԿ
Լրահոս
0