G7-ը ցանկանում է Ռուսաստանից ներմուծվող նավթի համար «առավելագույն գներ» սահմանել

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցՆավթամղիչն արևամուտի համապատկերում
Նավթամղիչն արևամուտի համապատկերում - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական նավթի համար «առավելագույն գնի» սահմանման մասին որոշումը G7-ի երկրների ֆինանսների նախարարները կայացրել են տեսակապի ռեժիմով։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. «Յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները համաձայնել են ՌԴ-ից ներմուծվող նավթի համար «առավելագույն գին» սահմանել։ Այս մասին Twitter-ում հայտնել է Sky News հեռուստաալիքի թղթակից Թամարա Կոհենը։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները սկսեցին ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել, մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսական էներգակիրները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ հեռանկարն է, պատժամիջոցներն էլ լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։
Լրահոս
0