Գործարքները նվազում են, գները` աճում. անշարժ գույքի շուկան 2022թ-ի հուլիսին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հակառակ անշարժ գույքի շուկայում գրանցված անկման ու պահանջարկի նվազման, Երևանում անշարժ գույքի գները շարունակում են աճել։
2022թ.-ի հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքները հունիս ամսվա համեմատ նվազել են 10.2%-ով` կազմելով 17 188։ Գրանցված ցուցանիշը 1.8%-ով ցածր է անգամ անցյալ տարվա հուլիսի համեմատ։
Հուլիսին գրանցված անշարժ գույքի գործարքներից միայն 4 412-ն է վերաբերել առք ու վաճառքին, ինչը նախորդ ամսվա համեմատ ցածր է 20.2%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ` 11.4%-ով:
Այդուհանդերձ, հակառակ շուկայում գրանցված անկման ու պահանջարկի նվազման, հուլիսին Երևանում անշարժ գույքի գները շարունակել են աճել` հունիսի համեմատ` 0.2%-ով, 2021թ․-հուլիսի համեմատ՝ ավելի քան 16%-ով:
Լրահոս
0