00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀՀ–ն Նիկոլից հետո» զարգացման ծրագիր. «Դիմադրությունը» վաղվանից խորհրդակցություններ կսկսի

© Sputnik / Asatur YesayantsԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա անելիքներն ու Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու տարբերակները։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը վաղվանից նախատեսում է խորհրդակցություններ սկսել քաղաքական ուժերի, վերլուծաբանների, փորձագետների, մտավորականների հետ։ Այս մասին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ասաց հանրահավաքի ժամանակ։
«Պետք է հիմնական երկու ուղղություն լինի` ունենալ «Հայաստանը Նիկոլից հետո» զարգացման ծրագիր ու համախմբել ողջ հայ ժողովրդին` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Այս իշխանությանն էլ հեռացնելու համար կա երկու ճանապարհ` հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով։ Այս ձևով կարող ենք հաջողության հասնել միայն մի դեպքում` համաժողովրդական լայն ճնշման և պարտադրանքի միջոցով»,– նշեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` խորհրդարանի միջոցով պաշտոնանկության համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ձայն, ինչպես նաև իրավաքաղական հիմքեր և վարչապետի թեկնածու։ Շարժման համակարգողը շեշտեց, որ իրավաքաղաքական հիմքերն ակնհայտ են ու ցանկացած նորմալ երկրում դրանք բավարար կլինեին իմպիչմենտ հայտարարելու համար։
Սաղաթելյանն ընդգծեց, որ պաշտոնանկության գործընթացը սկսելու համար ժամկետների առումով վերջնական եզրակացության գալու պարագայում կառաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին, որը որոշվելու է ժողովրդի մասնակցությամբ։
Մեղքն ուրիշի վրա բարդելու փորձ է. Տիրան Խաչատրյանը` Ջալալ Հարությունյանի գործի մասին
Նա շեշտեց, որ իրենց քայլերի մասին ժամանակ առ ժամանակ հաշվետվությամբ հանդես կգան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետին ու նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, և մայիսի 2-ից սկսվեցին անհնազանդության ակցիաները։
Հունիսի 14-ին Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքեցին: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. նրանք շարունակելու են անհնազանդության ակցիաներն ու երթերը, գնալու են մինչև վերջ:
Նշենք, որ «Դիմադրության» այսօրվա հանրահավաքը տեղի ունեցավ մոտ 2 ամսվա դադարից հետո։
Լրահոս
0