https://armeniasputnik.am/20220902/hhn-sharunakum-e-handznaru-linel-arcakhi-bnakchutjan-anvtang-aprelu-hamar-agn-47657746.html
ՀՀ–ն շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության անվտանգ ապրելու համար. ԱԳՆ
ՀՀ–ն շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության անվտանգ ապրելու համար. ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարությունը շեշտել է, որ հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։ 02.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-02T16:17+0400
2022-09-02T16:17+0400
2022-09-02T16:19+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
արցախ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ, որը գերատեսչությունը հրապարակել է Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ։«Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք որպես միջազգային հանրության անդամ ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները»,– նշել է ԱԳՆ–ն։Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատեւ խաղաղության. ՍիմոնյանԳերատեսչությունն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։ԱԳՆ–ն վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար։Անտեղի են ԼՂ–ի` որպես տարածքային միավոր չլինելու մասին հայտարարությունները. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), արցախ
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), արցախ
ՀՀ–ն շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության անվտանգ ապրելու համար. ԱԳՆ
16:17 02.09.2022 (Թարմացված է: 16:19 02.09.2022) ՀՀ արտգործնախարարությունը շեշտել է, որ հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։ Այս մասին ասված է
ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ, որը գերատեսչությունը հրապարակել է Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ։
«Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք որպես միջազգային հանրության անդամ ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները»,– նշել է ԱԳՆ–ն։
Գերատեսչությունն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։
ԱԳՆ–ն վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար։