00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Հայաստանն այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը

© Photo : Facebook / ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄԱրցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում
Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Այսօր, երբ Ստեփանակերտում նշվում է անկախության հռչակման տարեդարձը, Արցախը նույնիսկ պատերազմում ստացած ահավոր վերքերով փաստացի մնում է անկախ։
Ճիշտ է, Լեռնային Ղարաբաղի ապագան էլ մնում է նույնքան անորոշ, որքան 1991 թվականի սեպտեմբերի 2-ին էր, երբ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ գումարված համատեղ նստաշրջանում հռչակվեց անկախությունը։ Մեկ տարի անց Արցախում ռազմական դրություն հայտարարվեց ու նաև զորահավաք, որին պետք է մասնակցեին 1947-ից մինչև1974 թվականը ծնված բոլոր տղամարդիկ։ Այսպես սկսվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը։ Եվ բոլորը հասկացան այն պարզ ճշմարտությունը, որ միջազգային նորմերի պահանջներին համապատասխան անկախություն հռչակելուց հետո էլ պիտի կռվես այդ անկախությունը պահպանելու համար։
Հիմա արդեն կարելի է փաստել՝ այն վարդագույն հույսերը, թե միջազգային հանրությունը կճանաչի Արցախի անկախությունը, չարդարացան։ Իհարկե, ցանկության դեպքում կարելի է պնդել, որ ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը ճանաչել են ամերիկյան 11 նահանգներ, Ավստրալիայի ամենամեծ նահանգը և նույնիսկ Բասկերի երկրի խորհրդարանը, բայց, համաձայնե՛ք, սա դժվար է անվանել միջազգային ճանաչում։ Հիշում եմ նաև, որ տարիներ առաջ այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդավոր հայտարարություն արեց, թե մի քանի ամսից աշխարհի պետություններից մեկը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Տարիներն անցնում են, իսկ այդ առեղծվածային պետությունից լուր չկա ու չկա։
Արցախ՝ փաստացի անկախություն, որն այդպես էլ չճանաչվեց
Շատ ավելի հետաքրքիր է այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը։ Սկզբից իշխանությունները վախեցնում էին, թե դա ահավոր հետևանքների կհանգեցնի, Հայաստանին ագրեսոր կճանաչեն և այլն. թող աշխարհի գոնե մի քանի երկրներ ճանաչեն, հետո մենք։ Ու որևէ մեկը հստակ պատասխան չէր տալիս այն հարցի, թե այդ ի՞նչ սարսափելի հետևանքներ է ունեցել Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը ընդամենը մի երկրի՝ Թուրքիայի կողմից։ Ճիշտ է, երբ մի քանի տարի առաջ Արցախի անկախությունը ճանաչելու առաջարկը քննարկվում էր Հայաստանի Ազգային ժողովում, այն ժամանակվա իշխանությունները՝ հանրապետականները, արդեն ասում էին՝ այո՛, մենք էլ դեմ չենք, բայց դա պետք է արվի որպես վերջին միջոց, երբ սպառվեն բոլոր մնացած տարբերակները։ Կարելի էր ենթադրել, որ խոսքը պատերազմի մասին էր։
Պատերազմը իրականություն դարձավ 2020 թվականի աշնանը։ Նոր էր սկսվել, երբ Հայաստանի վարչապետը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց։ Մեջբերեմ. «Այո՛, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը»։ Պատերազմն ավարտվեց, իսկ Հայաստանը այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը։ Ու մնում է միայն գուշակություններով զբաղվել՝ պատերազմից ահավոր էլ ի՞նչ պիտի պատահի։ Իսկ որոշ վերլուծաբաններ բացեիբաց ասում են՝ արդեն կարելի է կանխատեսել, որ այս իշխանությունները, որոնք անընդհատ միայն ու միայն խաղաղության օրակարգից են խոսում, դժվար թե ընդհանրապես երբևէ ճանաչեն արցախցիների անկախությունը։ Թեկուզ հենց միայն ադրբեջանցիներին չխրտնեցնելու մտավախությունից ելնելով։
Փաստն այն է, որ Ղարաբաղը 31 տարի մնաց անկախ, և այսօր էլ՝ անկախ ամեն ինչից, պահպանում է իր չճանաչված անկախությունը։ Եվ նույնիսկ պատրաստվում է փոխել իր Սահմանադրությունը։ Երևի հիշում եք, որ մի քանի տարի առաջ Արցախում այնպիսի զարմանալի Սահմանադրություն ընդունվեց, որը ոչ միայն երկրի ղեկավարին սուպերնախագահական լիազորություններ պարգևեց, այլև ամրագրեց, որ նախագահի և խորհրդարանի ընտրությունները պետք է անցկացվեն միաժամանակ՝ նույն օրը։ Հիմա ուզում են վերադառնալ կիսանախագահական կառավարման, հաջորդ տարի անցկացնել պառլամենտական, իսկ 2024-ին նախագահի ընտրություններ։
Մնում է, որ Հայաստանում էլ վերջապես ավարտվի փնտրտուքի ժամանակաշրջանը, որովհետև արդեն միջազգային դիտորդներն են փաստում՝ հայերի դժբախտությունների ու անհաջողությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանք ապագայի տեսլական չունեն, զուտ իրավիճակային որոշումներ են կայացնում։ Իսկապես, դժվար է չհամաձայնել հայտնի քաղաքական գործիչներից մեկի արտահայտած մտքի հետ. «Ազգային դրոշը ծածանելը և ազգային օրհներգը երգելը՝ դեռ անկախություն չէ։ Պետության անկախությունն անկախ քաղաքականություն վարելու և այդ անկախությունը պաշտպանելու ունակությունն է»։
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
ՀՀ–ն շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության անվտանգ ապրելու համար. ԱԳՆ
Լրահոս
0