00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Բագրատ Ենգիբարյան
Ինժեներական քաղաքում արդեն գործում են 20 ընկերություններ. Բագրատ Ենգիբարյան
09:16
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:23
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է կարողանալ պլանավորել. Փաշինյանը` ԱԺ–ի «Ամառային դպրոցի» աշակերտներին

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Բաժանորդագրվել
Վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել է կառավարության գործունեությանը, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագրին, անկախության հանրաքվեին և այլ հարցերի, պատասխանել է նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
Премьер-министр Никол Пашинян принял участников программы Летняя школа (2 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
Վարչապետը ողջունել է աշակերտներին, անդրադարձել կառավարության գործունեությանը, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագրին, Անկախության հանրաքվեին և այլ հարցերի:
Իր ելույթում նա խոսել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ընդգծել, որ պետք է կարողանալ ճիշտ հետևություններ անել դրանց վերաբերյալ ու աշակերտներին կոչ է արել պատմությունից ու առհասարակ կյանքից դասեր քաղել։ Նա ընդգծել է` իր համար ամենակարևոր հետևությունն այն է եղել, որ պետք է աշխատանքները պլանավորել։
«90-ականների սկզբին չի եղել մի նախագիծ, որով պլանավորված լինի, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2000, 2005, 2010, 2015 2020, 2022 թթ–ին։ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին ես ներկայացրի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը կատարյալ փաստաթուղթ չէ, բայց փորձերից մեկն է պլանավորել, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2050 թվականին։ Կարծում եմ՝ ապագայի պլանավորումը նաև այն է, որ մեզ պետք է օգնի դասեր քաղել անցյալից և այսօր ապրելու էներգիա ստանալ»,– ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է ապագայի մասին պատկերացումներ ձևակերպելու և ապագայի համար ամենօրյա աշխատանք տանելու կարևորությունը։
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
Премьер-министр Никол Пашинян принял участников программы Летняя школа (2 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
Նա Հայաստանի համար տեսանելի ապագայում առաջնահերթություն է համարել 3 հիմնական ուղղություն. առաջինը՝ խաղաղությունը, երկրորդը՝ կրթությունը, երրորդը՝ բանակը:
«Կարող է թվալ, թե առաջինն ու երրորդը հակասում են իրար, բայց կառավարության ծրագրի մեջ մենք ընդգծել ենք, որ ՀՀ–ին ուժեղ բանակ պետք է ոչ թե ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, այլ մեր երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Հետևաբար, ինձ համար այսօր առաջնահերթություններն այդ երեքն են: Կրթությունը և՛ խաղաղության համար, և՛ բանակի, անվտանգության համար ունի կենտրոնական նշանակություն: Մենք նաև կրթության ոլորտում հիմա շատ մեծ բարեփոխումներ ենք իրականացնում»,– ասել է Փաշինյանը։
Իր խոսքում նա նաև անդրադարձել է նաև 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրին, ինչպես նաև հանրաքվեին։
Անտեղի են ԼՂ–ի` որպես տարածքային միավոր չլինելու մասին հայտարարությունները. Փաշինյան
Վարչապետը հանդիպման ընթացքում պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, պետական կառավարման համակարգին, համայնքների խոշորացմանը, բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին, ԶԼՄ-ների գործունեությանը:
Լրահոս
0