00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

STARMUS VI փառատոնը կարևոր էր անցկացնել Հայաստանում և հիմա. Սերժ Թանկյան

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Թանկյանը Երևանում կմասնակցի STARMUS VI փառատոնին
Սերժ Թանկյանը Երևանում կմասնակցի STARMUS VI փառատոնին  - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Սերժ Թանկյանը Երևանում կմասնակցի STARMUS VI փառատոնին
Բաժանորդագրվել
Երևանում STARMUS VI միջազգային փառատոնը կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, որոնք ամեն ինչ կանեն գիտությունը հանրայնացնելու և խթանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը կարևոր էր անցկացնել Հայաստանում և հիմա։ Նման հայտարարություն արեց աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը այսօր կայացած ասուլիսում։ Նշենք, որ ասուլիսին մասնակցում էին նաև STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը, երաժիշտներ Ռիք Վեյքմանը, Դերեկ Շերինյանը, Սայմըն Ֆիլիպսը և անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը (առցանց)։
© Sputnik / Asatur YesayantsSTARMUS VI փառատոնի մասնակիցները Երևանում
Пресс-конференция фестиваля STARMUS (2 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
STARMUS VI փառատոնի մասնակիցները Երևանում
«Հայաստանը գիտության կենտրոն էր խորհրդային տարիներին: Այժմ գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները համաչափ զարգանում են: Մենք փորձում ենք բացահայտել աշխարհը, որում ապրում ենք: Ուղեղի մի կիսագնդով դուք այն կարող եք բացահայտել արվեստի միջոցով, մյուս կիսագնդով՝ գիտության միջոցով, բայց երկուսն էլ մեկ ուղեղի մաս են կազմում: Հատկապես փոքր պետություններին, որոնք չունեն խորը պետական ռեսուրսներ, հաղթահարել այդ ամենն օգնում են գիտությունը, տեխնոլոգիաները և կրթությունը»,- ասաց Թանկյանը։
© Sputnik / Asatur YesayantsSTARMUS VI փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը Երևանում
Гарик Исраелян на пресс-конференции фестиваля STARMUS (2 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
STARMUS VI փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը Երևանում
Նրա խոսքով` առաջին անգամ փառատոնը Հայաստանում անցկացնելու գաղափարը Գարիկ Իսրաելյանից լսել է «WCIT 2019» համաժողովի ժամանակ։ Քանի որ Թանկյանը հավանություն էր տվել գաղափարին, Իսրայելյանը նրան էլ հրավիրեց Հայաստան։
STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն իր հերթին նշեց, որ պետությունները բավարար քանակությամբ գումար չեն ծախսում կրթության վրա:
«Չի կարելի բյուջեից 10-15 տոկոս ծախսել ռազմական արդյունաբերության վրա, իսկ հետո ասել՝ 1 տոկոսով կբարձրացնենք կրթության բյուջեն, և կարծել, որ դա բավարար է: Պատկերացրեք մի աշխարհ, որում կրթության վրա ծախսվում է այնքան գումար, որքան պատերազմների վրա: Պարզապես պատկերացրեք դա»,- ասաց Իսրայելյանը ու հավաստիացրեց, որ պատերազմների գլխավոր պատճառը նաև կրթության ոչ լիարժեքությունն է:
© Sputnik / Asatur YesayantsԴարեկ Շիրինյանը STARMUS-ի ասուլիսին
Дерек Ширинян на пресс-конференции фестиваля STARMUS (2 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Դարեկ Շիրինյանը STARMUS-ի ասուլիսին
Անդրադառնալով գիտության հանրայնացման կարևոր առաքելությանը` Իսրայելյանը շեշտեց, որ այստեղ մեծ գործ ունեն անելու ոչ միայն գիտնականները, այլև լրատվամիջոցներն ու կառավարությունները։
Ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը, որը տեսակապով միացավ ասուլիսին, շեշտեց, որ գիտությունը և երաժշտությունը միշտ միասին են եղել, ու դրա մասին չպետք է մոռանալ:
© Sputnik / Asatur YesayantsԴարեկ Շիրինյանը և Սայմոն Ֆիլիպսը STARMUS-ի ասուլիսին
Дерек Ширинян и Саймон Филипс на пресс-конференции фестиваля STARMUS (2 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
Դարեկ Շիրինյանը և Սայմոն Ֆիլիպսը STARMUS-ի ասուլիսին
Նա ընդգծեց, որ երաժշտությունը բարդ կառուցվածք ունի, և դրանում քիչ տոկոս չի կազմում գիտությունը:
STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:
STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անցկացվելու է Երևանում սեպտեմբերի 5-10-ը։ Այն կրելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (Փրոփ-Էմ) ռոբոտը։
© Sputnik / Asatur YesayantsSTARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը
Гарик Исраелян на пресс-конференции фестиваля STARMUS (2 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2022
STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը
STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։
Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը
STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրությանն են ներկայացնում իրենց գիտելիքները, փորձն ու նորագույն հայտնագործությունները։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։
© Sputnik / Asatur Yesayants

STARMUS փառատոնին նվիրված ասուլիս Երևանում

STARMUS փառատոնին նվիրված ասուլիս Երևանում - Sputnik Արմենիա
1/6

STARMUS փառատոնին նվիրված ասուլիս Երևանում

© Sputnik / Asatur Yesayants

Ռիք Վեյքմանը և Դերեկ Շերինյանը STARMUS փառատոնին նվիրված ասուլիսին

Ռիք Վեյքմանը և Դերեկ Շերինյանը STARMUS փառատոնին նվիրված ասուլիսին - Sputnik Արմենիա
2/6

Ռիք Վեյքմանը և Դերեկ Շերինյանը STARMUS փառատոնին նվիրված ասուլիսին

© Sputnik / Asatur Yesayants

STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը

STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը  - Sputnik Արմենիա
3/6

STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը

© Sputnik / Asatur Yesayants

STARMUS փառատոնին նվիրված ասուլիս Երևանում

STARMUS փառատոնին նվիրված ասուլիս Երևանում - Sputnik Արմենիա
4/6

STARMUS փառատոնին նվիրված ասուլիս Երևանում

© Sputnik / Asatur Yesayants

Սեյմոն Ֆիլիպսը STARMUS-ի ասուլիսին. Երևան

Սեյմոն Ֆիլիպսը STARMUS-ի ասուլիսին. Երևան - Sputnik Արմենիա
5/6

Սեյմոն Ֆիլիպսը STARMUS-ի ասուլիսին. Երևան

© Sputnik / Asatur Yesayants

Ռիք Վեյքմանը STARMUS-ի ասուլիսին. Երևան

Ռիք Վեյքմանը STARMUS-ի ասուլիսին. Երևան - Sputnik Արմենիա
6/6

Ռիք Վեյքմանը STARMUS-ի ասուլիսին. Երևան

1/6

STARMUS փառատոնին նվիրված ասուլիս Երևանում

2/6

Ռիք Վեյքմանը և Դերեկ Շերինյանը STARMUS փառատոնին նվիրված ասուլիսին

3/6

STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը

4/6

STARMUS փառատոնին նվիրված ասուլիս Երևանում

5/6

Սեյմոն Ֆիլիպսը STARMUS-ի ասուլիսին. Երևան

6/6

Ռիք Վեյքմանը STARMUS-ի ասուլիսին. Երևան

Լրահոս
0