00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ «լրագրողները» պետք է հայտնեին Կիևի ենթակայության տակ ԶԱԷԿ–ի անցման մասին. ՌԴ ՊՆ

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցԶապորոժիեի ԱԷԿ
Զապորոժիեի ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2022
Զապորոժիեի ԱԷԿ
Բաժանորդագրվել
ՄԱԳԱՏԷ–ի քարտուղարության խնդրանքով` Զապորոժիեի ԱԷԿ–ում առաքելության աշխատանքի լուսաբանման նպատակով ռուսական կողմը կայանի տարածք ավելի քան 60 ԶԼՄ–ների ներկայացուցիչների այց էր ապահովել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայից, ԱՄՆ–ից և Մեծ Բրիտանիայից հատուկ ընտրված և նախապատրաստված «լրագրողները» ՄԱԳԱՏԷ–ի առաքելության ներկայությամբ` սեպտեմբերի 1-ին կիևյան ռեժիմի և նրա արևմտյան հովանավորների կողմից` ԶԱԷԿ–ի զավթման վերաբերյալ ծրագրվող գործողությունների ընթացքում պետք է միջազգային հանրությանը հայտնեին Կիևի ենթակայության տակ կայանի անցման մասին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Այդ նպատակով, ինչպես հաստատվեց սեպտեմբերի 2-ին Զելենսկու հրապարակային հայտարարությամբ, կիևյան ռեժիմը ՄԱԳԱՏԷ–ի շարասյանը ուկրաինական և արևմտյան լրագրողներով մեքենաներ էր կցել։ Այդ սադրանքի փորձը Կիևը ձեռնարկել էր ի հեճուկս առաքելության աշխատանքի, որը համաձայնեցված էր ՄԱԳԱՏԷ–ի քարտուղարության և ՄԱԿ–ի պաշտպանության և անվտանգության դեպարտամենտի կողմից», – նշում է ՌԴ Պն–ն։
Կիևը փորձել է ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հետ Զապորոժիեի ԱԷԿ մտցնել իր լրտեսներին
Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության, ՄԱԳԱՏԷ–ի քարտուղարության խնդրանքով, Զապորոժիեի ԱԷԿ–ում առաքելության աշխատանքը լուսաբանելու նպատակով ռուսական կողմը կայանի տարածք ապահովել էր ավելի քան 60 ԶԼՄ–ների ներկայացուցիչների այց, այդ թվում` Ֆրանսիայից, ԱՄՆ–ից, Չինաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Քաթարից, ԱՄԷ–ից, Հարավային Կորեայից, Վիետնամից և այլ երկրներից։
Նշվում է, որ սեպտեմբերի 1-ի առավոտյան Էներգոդար ժամանած լրագրողները ուկրաինացի դիվերսանտների կողմից Զապորոժիեի ԱԷԿ–ի վրա իրականացրած գրոհի փորձի անմիջական ականատեսը դարձան։ Ռմբապաստարաններում թաքնված ԶԼՄ–ների ներկայացուցիչներն անձամբ էին հետևում ատոմակայանի տարածքին և Էներգոդարի բնակելի թաղամասերին ուկրաինական հրետանու կողմից հասցված գնդակոծություններին։
ՌԴ ՊՆ–ում նշել են, որ ուկրաինական կամ այլ ԶԼՄ–ների որևէ ներկայացուցիչ, որը պետք է սեպտեմբերի 1-ին ուղեկցեր կիևյան ռեժիմի հսկողության տակ գտնվող տարածքից ԶԱԷԿ ՄԱԳԱՏԷ–ի փորձագետների շարասյունը, առաքելության հետ համաձայնեցված ցուցակներում չկա։
«Այս փաստը հաշվի առնելով` առաքելության աշխատանքի անվտանգության արարողակարգի կատարման նպատակով, ՄԱԳԱՏԷ–ի շարասյան հետ միասին սահմանազատման գիծը հատելու փորձ ձեռնարկող բոլոր կողմնակի անձինք կանգնեցվում էին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Լրահոս
0