00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Խաղաղության հասնում են ռազմաքաղաքական բալանսով. քաղաքագետը` Միրզոյանի հայտարարության մասին

Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը ցավոք ամբողջությամբ անցել է Ադրբեջանի օրակարգով
Բաժանորդագրվել
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի` Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը։
Տարածաշրջանում` ի հեճուկս Ադրբեջանի ցանկության, հնարավոր է խաղաղության հասնել, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ ունենա կառուցողական, իսկ Իրանի հետ` իրական օրակարգ ձևավոր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի` Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը։
«Նման արդյունքի հնարավոր կլինի հասնել նաև այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսությունն իսկապես բարեփոխվի, վերջապես իրականացվի ճիշտ բանակային ռեֆորմը, ռազմարդյունաբերությունն էլ զարգանա։ Խաղաղության հասնում են ոչ թե ցանկությամբ, այլ խաղաղություն պարտադրում են ռազմաքաղաքական բալանսով»,– նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով` օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը, ցավոք, ամբողջությամբ անցել է ադրբեջանական կողմի օրակարգով։ Քաղաքագետը նկատեց` նախկինում եղած հանդիպումներից հետո տարածված տեքստերում նշված էին «Լեռնային Ղարաբաղ» կամ «հայկական էթնոս» եզրույթները, իսկ վերջին հանդիպման ընթացքում անգամ նպանատիպ ձևակերպումներ տեղ չեն գտել։ Ըստ Մաթևոսյանի` ադրբեջանական օրակարգն այժմ գրեթե ամբողջությամբ համընկնում է Եվամիության կամ հավաքական Արևմուտքի մոտեցումների հետ։
«Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանը ներկայացրեց իր վեց կետը` ի պատասխան Ադրբեջանի կողմից առաջ քաշված հինգ սկզբունքի, բայց կողմերի մոտեցումներում տարբերություններն այնքան մեծ էին, որ ադրբեջանական կողմից հնչեցին նույնիսկ հեգնանքի մակարդակի գնահատականներ։ Այնպես չէ, որ միայն բրյուսելյան վերջին հանդիպումից հետո է հայկական կողմին պարզ դարձել, որ Ադրբեջանն առհասարակ արհամարհում է պաշտոնական Երևանի տեսակետները»,– ասաց Մաթևոսյանը։
Նրա կարծիքով, քանի որ բովանդակային առումով Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներն ու շահերը խիստ հակասության մեջ են, և 44-օրյա պատերազմն այդ հակասություններն ընդհանրապես չի լուծել, այլ ավելի է սրել, տրամաբանական է, որ ամեն պահի հայտնվելու են ինչ–որ խնդիրներ, որոնք կողմերի միջև առաջացնելու են լարվածություն։ Ըստ նրա` ցանկացած հարցի առթիվ ադրբեջանական կողմը կարող է գնալ ռազմական սադրանքի կամ անել դիվանագիտական ապակառուցողական հայտարարություն։
Նշենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրոզյանը սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ հայկական կողմի տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծությանը։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:
Լրահոս
0