00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկարարի մասին խոսելիս անհնար է զերծ մնալ «հերոս» բառից. ԱԻՆ աշխատողի օրն է

© Photo : official site of MES of RA Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ–փրկարարները կարողանում են պատշաճ արձագանքել, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել՝ անգամ իր նախադեպը չունեցող աղետի պարագայում։ Այս մասին նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը` շնորհավորական ուղերձ հղելով ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ։
Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում կառույցն իր կայացման ուղին անցել է բազում փորձությունների միջով, ինչը նպաստել է գերատեսչության կայացմանը և հասարակության մոտ վստահության ձևավորմանը։ Նմանատիպ փորձություններից մեկը փրկարարների համար եղավ օգոստոսի 14-ին, երբ «Սուրմալուում» պայթեց հրավառ նյութերով լի պահեստը։
«Ընդհանուր առմամբ 1388 փրկարար է ներգրաված եղել հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին։ Հրդեհի, փլատակների, շենքի փլուզման իրական վտանգի պայմաններում 24–ժամյա ռեժիմով մեր փրկարարները կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կարողացանք փրկել 10 մարդու կյանք։ Նրանց ներդրած գերմարդկային ջանքերը ևս մեկ անգամ գնահատեցին մեր քաղաքացիները»,– նշել է Փամբուխչյանը։
«Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատները 3 մլն դրամ միանվագ օգնություն կստանան
Նախարարը անդրադարձել է ԱԻՆ կառույցներին` «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ին, որի մասնագետները 24–ժամյա ռեժիմով սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ են իրականացնում Հայաստանում և Արցախում, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի հիմանկան նպատակը ՀՀ տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու իրականացումն է, ինչպես նաև փրկարար ծառայությանը, որն ըստ նրա ԱԻՆ-ի ողնաշարն է` իրականացնում է քաղաքացիների կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման հիմնական գործառույթը։
«Սիրելի՛ փրկարարներ և ԱԻՆ աշխատակիցներ, թող ձեր ուժը, նվիրումը, անձնուրացությունը, խիզախությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը լինեն մեր քաղաքացիների ու հայրենիքի անվտանգ առօրյայի ամուր հիմքը։ Փրկարարի մասին խոսելիս անհնար է զերծ մնալ «հերոս» բառից, ինչը ձեր կատարած աշխատանքի բարձրագույն գնահատականն է»,– ասել է Փամբուխչյանը։
Աղետների ռիսկի կառավարումից և բնակչության պաշտպանությունից զատ փրկարարները քաղաքացիների և հյուրերի հանգիստն ապահովում են նաև հանրային լողափերում: Նախարարը նշել է, որ արդեն երկրորդ տարին է՝ ՀՀ ԱԻՆ հերթապահության տիրույթում չեն գրանցվել ջրահեղձման դեպքեր, և փրկվել է 100 քաղաքացի։
ԱԻ նախարարը նաև շեշտել է գերատեսչության տեխնիկական հագեցվածության հանգամանքը և տեղեկացրել, որ կառավարության տրամադրած 1,2 միլիարդ դրամն ուղղվելու է նոր տեխնիկայի ձեռքբերմանը՝ մասնավորապես հրշեջ-փրկարարական մեքենաների գնմանն ու շենքային պայմանների բարելավմանը։
Լրահոս
0