Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրում 2 ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

© Sputnik / Asatur Yesayants / Здание Министерство обороны Армении
Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը, հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 4–ին ՀՀ ՊՆ–ն կրկրին հերքել էր ադրբեջանական կողմի տարածած լուրը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից ասել էին, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Լրահոս
0