Եվրամիությունն Ուկրաինային 500 մլն եվրո կտրամադրի

© Sputnik / Алексей ВитвицкийԵՄ–ի և Ուկրաինայի դրոշները
ԵՄ–ի և Ուկրաինայի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022
ԵՄ–ի և Ուկրաինայի դրոշները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
500 մլն եվրոն կուղղվի տները լքած ուկրաինացիներին աջակցություն տրամադրելուն։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը և Ուկրաինան այսօր 500 մլն եվրոյի չափով ֆինանսավորման ծրագիր են ստորագրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Եվրահանձնաժողովը և Ուկրաինան այսօր ստորագրել են 500 մլն եվրոյի բյուջետային աջակցության նոր ծրագիր»,-ասված է փաստաթղթում:
Այդ միջոցներն ուղղվելու են Ուկրաինայի այն բնակիչներին օգնություն ցուցաբերելուն, որոնք լքել են իրենց տները, ինչպես նաև ուկրաինական գյուղատնտեսական ձեռնարկություններին:
Մայիսի վերջին ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով պատրաստակամություն են հայտնել Ուկրաինային լրացուցիչ 9 միլիարդ եվրո տրամադրել:
Լրահոս
0