Պետպատվերի տեղերը պետք է որոշի ոչ թե բուհը, այլ պետությունը. կրթության փորձագետ

© Sputnik / Олег МакаровՈւսանողներ. արխիվային լուսանկար
Ուսանողներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ պետությունը պետք է գնահատի մասնագետների անհրաժեշտությունը և վճարի իր համար առաջնային ոլորտների մասնագետներ ստանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Պետությունը պետք է ինքը որոշի, թե ինչ առաջնահերթություններ ունի, ինչ մասնագետների կարիք ունի ու ըստ դրա բաշխի իր պետպատվերի տեղերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության առաջարկին՝ բնագիտական առարկաների գծով, որոշ բուհերի տրամադրել տարկետման որոշակի տեղեր։
Հայտնել ենք, որ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում այսօր քննարկվում էր բուհերին տարկետման համար սահմանափակ քանակությամբ տեղեր տալու հարցը, որը հետագայում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստում։
«Պետպատվերի տրամաբանությունը հետևյալն է` պետությունը պետք է գնահատի մասնագետների անհրաժեշտությունը՝ ուսումնասիրելով աշխատաշուկան, օրինակ՝ միջազգային հարաբերությունների քանի մասնագետի կարիք ունի և այլն։ Հետևաբար, պետությունը պետք է վճարի իր համար առաջնային ոլորտների մասնագետներ ստանալու համար, այլապես պետպատվերը կկորցնի իր իմաստը»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։
Նրա խոսքով` բուհերին թողնել, թե որ մասնագիտությանը քանի տեղ պետք է հատկացվի, ճիշտ չէ, քանի որ դա չի լինի պետության մոտեցումը։ Այսինքն` պետպատվերի տեղերը պետք է կիսվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ մասնագիտությունների կարիքի։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ առաջնահերթությունը տրվելու է բնագիտական առարկաներին, փորձագետը նշեց, որ դա ճիշտ որոշում է։
«Պարզապես, եթե ես լինեի որոշող, առաջնահերթություն կտայի այն մասնագիտություններին, որոնց վերջնարդյունքը, օրինակ, ռազմական արդյունաբերությունն է լինելու։ Բացի այդ, կարևոր է, որ մեխանիզմ լինի, ըստ որի` պետպատվերով սովորածը հետագայում պետք է աշխատի պետական ոլորտում, որպեսզի պետության ջանքերն իրենց հետադարձ ուժն ունենան»,–նշեց նա։
Կառավարությունը փոխում է զինծառայությունից տարկետում ստանալու կարգը
Սողոմոնյանն այն կարծիքին է, որ պետք է ֆիքսվի` բոլորը պետք է ծառայեն` անկախ նրանից`կրթություն ստանալուց հետո, թե առաջ են մեկնելու ծառայության։ Կրթության փորձագետի կարծիքով՝ ամեն դեպքում ավելի արդյունավետ կլինի, եթե դիմորդը բուհ ընդունվի ծառայությունից հետո։
«Այսպես ավելի արդյունավետ է, քան մեկ տարի սովորի, գնա ծառայության և հետո շարունակի կրթությունը։ Սա ես ասում եմ որպես մարդ, որը շփվել է ուսանողների հատ ու գիտի նրանց մոտիվացիան»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ինչ–որ մեկն ուզում է զբաղվել գիտությամբ, ապա կանի դա բոլոր պարագաներում։
Իսկ բուհերին այս մենաշնորհը տալու որոշումը, ըստ փորձագետի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անձնական մոտեցումն է։
Կրթության փորձագետի խոսքով՝ այսօրվա ղեկավարության համար առաջնահերթություն է ոչ թե երկրի անվտանգությունը, այլ իրենց իշխանությունը պահելը։ Այս քայլով, ըստ նրա, պետությունը հաճոյանում է երիտասարդներին` փորձելով նրանց ձգել իր կողմը։
ՊՆ-ն ամփոփել է ամառային զորակոչի տվյալները. 196 քաղաքացու տարկետում է տրվել
Հիշեցնենք, որ նախարար Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր` ՊՆ–ի հետ այս թեմայով որևէ կոնֆլիկտ չունեն։ Նախարարը հավելել էր, թե բոլորը պետք է ծառայեն` յուրաքանչյուրն իր գիտելիքների և կարողությունների շրջանակում։
Լրահոս
0