Գլոբալիզացիայի սկիզբը. ուղիղ 500 տարի առաջ ավարտվեց Մագելանի շուրջերկրյա ճամփորդությունը

© Sputnik / Александр Пирагис / Անցնել մեդիապահոցԽաղաղ օվկիանոս
Խաղաղ օվկիանոս - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եկեք անկեղծ լինենք։ Դեռ դպրոցական տարիներից գիտենք, որ ուղիղ 500 տարի առաջ՝ 1522 թվականի սեպտեմբերի 6-ին, ավարտվեց Ֆերդինանդ Մագելանի առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
Իրականում այս պնդումը ամենևին միանշանակ չէ։ Նախ` այդ մարդու անունը Ֆերդինանդ Մագելան չէր, այլ Ֆերնան դե Մագելյանեշ։ Երկրորդ՝ ինքն ընդհանրապես չի ավարտել շուրջերկրյա ճանապարհորդությունը, այլ սպանվել է Ֆիլիպիններում, և երրորդ՝ առաջին մարդը, որը պտտվել է աշխարհի շուրջը, ոչ թե Մագելանն էր, այլ ողջ ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցող ծառան, որը ժամանակին հենց Ֆիլիպիններից էր բերվել Եվրոպա։
Գլոբալիզացիայի սկիզբը. ուղիղ 500 տարի առաջ ավարտվեց Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը
Այսինքն` հենց որ Մագելանի նավերը հասել են Ֆիլիպիններ, այդ ծառան արդեն ավարտել է իր շուրջերկրյան, մինչդեռ նավաստիները միայն ամիսներ անց են հասել Իսպանիա։
Այլ նրբություններ էլ կան, որոնք առաջին հայացքից բավական տարօրինակ են թվում։ Օրինակ` բոլոր պատմաբանները պնդում են, որ Մագելանը հմուտ հրամանատար էր, այնինչ նավաստիները նրան ատում էին։
Եվ ամենազարմանալին՝ Մագելանը մաքուր պորտուգալացի էր, բայց նրա ճանապարհորդությունը, որը սկսվեց Իսպանիայում, հովանավորում էր հենց Իսպանիայի թագավորը։ Ճիշտ է, որևէ մեկը չի համարձակվի Մագելանին հայրենիքի դավաճան անվանել, որովհետև նա երկար ժամանակ համոզում էր Պորտուգալիայի թագավորին կազմակերպել իր ճանապարհորդությունը, բայց շարունակ մերժում էր ստանում։ Ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով` Պորտուգալիան առանց այն էլ լրիվ վերահսկում էր այն ծովային ճանապարհը, որը տանում էր դեպի Հնդկաստան` հարավից շրջանցելով Աֆրիկան։
Ոչ մի նոր ճանապարհ պորտուգալացիներին պետք չէր Հնդկաստանից համեմունքներ և այլ թանկարժեք ապրանք բերելու համար։ Իսկ իսպանացիներին պետք էր։
Շենգենյան պարադոքսներ. ռուսաստանցիները կարող են հավերժ մնալ սահմանային գոտում
Տեսե′ք` 1453 թվականին թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, և Բյուզանդական կայսրությունը փլուզվեց։ Դրանից հետո Արևելքից Արևմուտք տանող բոլոր ցամաքային առևտրային ճանապարհները անցան մահմեդականների վերահսկողության տակ, և թուրք, արաբ ու եգիպտացի վերավաճառողները երկինք հասցրին այն ապրանքների գները, որոնց արդեն սովոր էր Եվրոպան՝ պղպեղ, բազմաթիվ այլ համեմունքներ, հնդկական մարգարիտներ, չինական մետաքս ու ճենապակի և այլն։
Եվ քանի որ Իսպանիան պորտուգալացիների պատճառով ծովով չէր կարող բերել այդ ամենը, Մադրիդին շատ հետաքրքրեց Մագելանի առաջարկը՝ բոլորովին այլ ճանապարհով, աշխարհի հակառակ կողմով կապ հաստատել Արևելքի հետ։ Բայց գոյություն ունե՞ր արդյոք այդ ուղին՝ ոչ ոք չգիտեր։
Մագելանի լավատեսությունն էլ հիմնված էր զուտ ենթադրությունների վրա։ Կոլումբոսի հայտնագործությունից հետո արդեն մոտ 500 նավ էր եղել Ամերիկայում։ Որոշ եվրոպացիներ ոտքով կտրել անցել էին Պանամայի պարանոցը և տեսել, որ այնտեղ նոր օվկիանոս կա։
Մագելանը ելնում էր պարզ տրամաբանությունից՝ եթե Ատլանտյան օվկիանոսը կապված է Հնդկականի հետ, ուրեմն պետք է կապ լինի նաև այդ նոր օվկիանոսի հետ։ Մնում էր միայն գտնել այն տեղը, որտեղ միանում են երկու օվկիանոսները և հետո հասնել Հնդկաստան։ Եթե, իհարկե, երկրագունդը կլոր է։ Բայց դա էլ, ախր, ապացուցելու կարիքն ուներ։
Սերբերի ճակատագիրը Կոսովոյում նույնքան անորոշ է, որքան արցախցիների ապագան
Ինչևէ, 1519 թվականի սեպտեմբերի 20-ին իսպանական հինգ նավերը Մագելանի գլխավորությամբ ուղևորվում են դեպի արևմուտք։ Մի քանի ամիս անց՝ արդեն հաջորդ տարվա հունվարի սկզբին, նավաստիներից մեկը բղավում է. «Monte vide eu՝ ես սար տեսա»։ Ինչպես հասկանում եք, Մագելանի նավերը հայտնվում են Հարավային Ամերիկայի այն վայրում, որտեղ այժմ գտնվում է Ուրուգվայի մայրաքաղաքը։
Թեև դեռ մոտ 2000 տարի առաջ հույն հայտնի աշխարհագրագետ և տիեզերագետ Կլավդիոս Պտղոմեոսը ենթադրում էր, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ կա մի մայրցամաք, որը ձգվում է մինչև Հարավային բևեռ, Մագելանը համոզված էր՝ Ամերիկան այդքան շատ չի ձգվում և այնտեղ՝ ամենահարավում, կա, այնուամենայնիվ, մի նեղուց, որը միացնում է երկու օվկիանոսները։ Ինքը հավատում էր, բայց նավապետները հիմնականում չէին հավատում։ Եվ նավերից մեկի անձնակազմն ընդվզեց ու վերադարձավ Իսպանիա։
Իսկ Մագելանն ի վերջո հասավ այդ բաղձալի օվկիանոսին, որն այնքան խաղաղ էր, որ հենց այդպես էլ կոչվեց։ Ուղղակի սպասվածից շատ ավելի մեծ էր՝ գրեթե մեկ տարի պահանջվեց մինչև նավերը հասան Ֆիլիպիններ, որտեղ Մագելանը փորձեց տարածել քրիստոնեությունը, բայց սպանվեց այն ցեղապետի նիզակից, որն ամենևին չէր ուզում ընդունել նոր կրոնը։
Հիմա այդ առաջնորդը Ֆիլիպինների ազգային հերոսն է։ Իսկ գլոբալիզացիայի մոլի համառակորդները Մագելանին մեղադրում են այն բանում, որ պտտվելով ողջ աշխարհի շուրջը, փաստորեն հենց ինքը դրեց գլոբալիզացիայի սկիզբը։ Հո իզուր չեն ասում՝ ուզում ես` Ամերիկա հայտնաբերիր, ուզում ես` շուրջերկրյա ճամփորդություն ձեռնարկիր, միևնույն է` դժգոհներն անպակաս են լինելու։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Որքան ճիշտ էր Չերչիլը. մի′ ընտրեք նվաստացումը պատերազմից խուսափելու համար
Լրահոս
0