Կիևը շարունակում է գրոհել Նիկոլաևո-Կրիվորոժիեի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

© Sputnik / Алексей МайшевՌուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2022
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զապորոժիեի ԱԷԿ-ում ռադիացիոն իրավիճակը նորմայի սահմաններում է։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը բարձր ճշգրտության հարվածներ են հասցնում ուկրաինական զորքերի ստորաբաժանումներին և պահեստներին, որոնք նախորդ օրվա ընթացքում շարունակել են գրոհել նիկոլաևո-կրիվորոժյան ուղղության առանձին հատվածներում, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Կիևի ռեժիմը շարունակում է սադրանքները Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում՝ տեխնոգեն աղետի սպառնալիք ստեղծելու նպատակով։ Մեկ օրվա ընթացքում գրանցվել է էներգոդար քաղաքի և Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի 15 հրետանային գնդակոծություն Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից»,- ասված է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ուկրաինական հրետանու կողմից արձակվել է 20 արկ, այդ թվում երեքը՝ ԶԱԷԿ-ի տարածքում, նշում է ՌԴ ՊՆ-ն:
«Արկերից մեկն ընկել է թիվ 1 հատուկ կորպուսի տանիքին, երկրորդը՝ թիվ 1 հատուկ կորպուսի և երկրորդ էներգաբլոկի անցման հատվածում, երրորդը պայթել է №2 էներգաբլոկի մոտ գտնվող թորած ջրի պահպանման բաքերի մերձակայքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կրակը վարել են Դնեպրոպետրովսկի շրջանում գտնվող ուկրաինական դիրքերից։ Ռուսական հրետանու պատասխան կրակով Ուկրաինայի բանակի հրետանային ստորաբաժանումները ճնշվել են, նշում է ՌԴ ՊՆ-ն: Ընդգծվում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ռադիացիոն իրավիճակը նորմալ է։
«Մեծ կորուստների և ռոտացիայի դադարեցման պատճառով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զայցևո շրջանում գործող ուկրաինական զինված ուժերի 53-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների անձնակազմը հրաժարվում է կատարել մարտական առաջադրանքները և խումբ-խումբ լքում է մարտական դիրքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական ՀՕՊ համակարգերը մեկ օրում Կախովի ՀԷԿ-ի շրջանում ուկրաինական HIMARS ՀԿՌՀ-ի 11 արկ են խոցել: Բացի այդ, անցած օրվա ընթացքում ռուսական ՀՕՊ-ը 12 ուկրաինական դրոն է խոցել Դոնեցկի, Խարկովի և Խերսոնի շրջաններում։
«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիայի և հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել Է Ուկրաինայի օդուժի երեք Սու-25»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Անօդաչուներով ԶԱԷԿ–ին հարված հասցնելու ուկրաինացի զինվորականների փորձը ձախողվել է. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ մեկ օրում Նիկոլաևո-Կրիվորոժիեի ուղղությամբ հակառակորդը կորցրել է 12 տանկ, 11 հետևակի մարտական մեքենա և 8 այլ զրահապատ մեքենաներ, 6 պիկապ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով և ավելի քան 210 զինծառայող։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 290 ինքնաթիռ, 152 ուղղաթիռ, 1 889 անօդաչու թռչող սարք, 373 զենիթահրթիռային համալիր, 4 845 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 825 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3 369 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 5 343 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա, ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 194-րդ օրը։
Լրահոս
0