00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում գրանցվող տնտեսական աճը կապված է ԵԱՏՄ–ի ապահոված ազատությունների հետ. Փաշինյան

© Sputnik / Сергей БобылевԱրևելյան տնտեսական 7-րդ համաժողովում
Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022
Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նկատեց, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը ձեռնտու է ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների` ՀՀ–ի, Իրանի, Վրաստանի ու Թուրքիայի համար, այլև ՌԴ–ի, հեռավոր ու մերձավոր արևելյան երկրների, անգամ աֆրիկյան երկրների համար։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ–ն արդարացրել է իրեն Հայաստանի համար։ Այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ՀՀ–ում այսօր գրանցվող տնտեսական աճը կապված է այն ազատությունների հետ, որոնք ապահովում է ԵԱՏՄ–ն։
«Ես նկատի ունեմ ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի այն ազատ տեղաշարժը, որն ապահովում է ԵԱՏՄ–ն։ Մենք դա ուղղակիորեն տեսնում ենք ու համարում ենք, որ հարկավոր է աշխատել այդ դինամիկան պահելու համար, որպեսզի տնտեսական նման աճից հետո նոր տնտեսական ճգնաժամ չառաջանա»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանն այս տարի 7 տոկոսանոց տնտեսական աճի ակնկալիք ունի։
Իսկ ե՞րբ են հեշտ ժամանակներ եղել. Փաշինյանը ելույթ է ունեցել Վլադիվոստոկի համաժողովում
Անդրադառնալով արևելյան տնտեսական համագործակցության խնդրին` ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանն այդ ֆորմատում ուղիղ մասնակցությւն ունի, քանի որ աշխարհում լոգիստիկ փոփոխություններ են կատարվում, որոնցում նաև Հայաստանն իր համար նոր հնարավորություններ է նկատում։
«Անկախ ամեն ինչից, ապրանքների տեղափոխությունը Արևելքից Արևմուտք ու Արևմուտքից Արևելք կանգ չի առնի, այնպես ինչպես` հյուսիսից հարավ ու հարավից հյուսիս։ Եթե նայենք քարտեզին, ակնհայտ կդառնա, որ Հայաստանը գտնվում է այդ ուղիների խաչմերուկում, ու մենք կարծում ենք, որ կան հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ Հայաստանում այսօր իրականացվում է Հյուսիս-Հարավ նոր ճանապարհային ուղու շինարարությունը, որը կապելու է Հայաստանի հարավային` Իրանի հետ սահմանը հյուսիսային` Վրաստանի հետ սահմանին։
«Բայց այսօր նաև նոր հնարավորություն է բացվում։ Դուք գիտեք, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ին` անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի ջանքերով ստորագրվել է եռակողմ հայտարարություն ՀՀ–ի, ՌԴ–ի ու Ադրբեջանի միջև` ԼՂ հակամարտության տարածքում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այդ հայտարարության 9-րդ կետում խոսվում է տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման մասին»,– ասաց վարչապետը։
Նրա մեկնաբանմամբ, այն, որ Հայաստանն` Արդբեջանի, իսկ Ադրբեջանը` Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն է ստանում, գլոբալ առումով նշանակում է տրանսպորտային նոր ուղիների բացման հնարավորություն։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է այդ հնարավորության իրագործմամբ։
«Իհարկե, ամեն ինչ չէ, որ որոշված է։ Կա լավ առաջընթաց եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում։ Բայց ամեն ինչ չէ որոշված, հարկավոր է լուծել իրավական բնույթի հարցեր, թե ինչ իրավակարգավորումներով են գործելու այդ ճանապարհները։ Բայց դիրքորոշումը հստակ է, որ բացվող ուղիները պետք է գործեն այն երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո, որոնց տարածքներով անցնում են։ Մենք հուսով ենք, որ այս սկզբունքի վրա մենք կկարողանանք իրագործել հարավը հյուսիսին, արևելքն արևմուտքին կապող այս նախագիծը, որը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նկատեց, որ ծրագրի իրականացումը ձեռնտու է ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների` ՀՀ–ի, Իրանի, Վրաստանի ու Թուրքիայի համար, այլև ՌԴ–ի, հեռավոր ու մերձավոր արևելյան երկրների, անգամ աֆրիկյան երկրների համար։
Լրահոս
0