00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկացիներն ուզում են ուկրաինական երկրորդ ճակատ բացել

CC BY-SA 2.0 / David B. Gleason / The PentagonՊենտագոնի շենքը
Պենտագոնի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022
Պենտագոնի շենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինայի դաշտերում սուզանավի մասին անեկդոտը նոր երանգներ է ստացել։ Ակնհայտորեն տապալված հակահարձակման, Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակվել փորձող դեսանտի անիմաստ ոչնչացման, ուկրիանական կողմում կենդանի ուժի և տեխնիկայի հսկայական կորուստների ֆոնին Վաշինգտոնը ստիպված էր շտապ ինչ-որ բան մտածել։

Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի

«Չբռնե՞նք՝ մյուս ծայրից գանք»,-մտածեցին ամերիկացի ստրատեգները՝ նայելով Ռուսաստանի քարտեզին։ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, մեծ երկիր է։ Մյուս ծայրը, պարզվեց, հեռու է՝ Խաղաղ օվկիանոս է հասնում։ Յոթուկես հազար կիլոմետր է Դոնեցկը բաժանում Կուրիլյան կղզիներից։ Ինը ժամային գոտի։ Բայց մեր ամերիկացի գործընկերներին նման մանրուքները ե՞րբ են խանգարել։ ԱՄՆ-ի ռազմական վերլուծաբանները սկսեցին ամենայն լրջությամբ քննարկել՝ արժե արդյոք երկրորդ ուկրաինական ճակատ բացել մեր Հեռավոր Արևելքում։
«Արևմուտքը թերագնահատում է ռուսական ռազմածովային հզորությունը»,-թախծում է ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխնախարարի նախկին օգնական, նավատորմի պաշտոնաթող սպա Սեթ Քրոփսին: Իսկ չէ՞ որ Ռուսաստանը մշտապես արդիականացնում է իր նավատորմը, ամրացնում է բազաները, այդ թվում՝ Օխոտի ծովում։ Այն, հուզվում է Քրոփսին, «կարող է ճնշում գործադրել ԱՄՆ-ի կոալիցիայի վրա Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։
Ռազմական վերլուծաբանի ծավալուն հոդվածը տեղադրված է Հոնկոնգում գրանցված Asia Times ինտերնետ-ռեսուրսում։ Քրոփսին դժգոհում է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսական ռազմածովային նավատորմը «ավելի քիչ մարտական կորուստներ է կրել, քան կոշտ ուժի ցանկացած այլ գործիք», և առաջարկում է շտկել իրավիճակը՝ անցնելով Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանի հետ դիմակայության:
Հեռավոր Արևելքում ռուսական նավատորմի նկատմամբ սպառնալիքների կազմակերպումը պետք է խորացնի Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման դժվարությունները։ Տրամաբանությունը հետևյալն է. քանի որ ուկրաինացիները վերջանում են, եկեք ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մեկ էլ տեսար՝ դրանից ինչ-որ բան դուրս գա։
Չէ, հասկանալի է, որ Ուկրաինան այստեղ առհասարակ կապ չունի, իհարկե։ Իրական խնդիրն այն է, որ Ռուսաստանի հատուկ գործողությունը կոտրեց Չինաստանի դեմ խոշոր սադրանք սկսելու Վաշինգտոնի ծրագրերը։
ԱՄՆ-ն Զելենսկուն փոխարինող է փնտրում
Դեռևս մեկ տարի առաջ ամերիկյան քաղաքական վերնախավը բացահայտորեն քննարկում էր Ռուսաստանին ու Չինաստանին «զսպելու» իր ծրագրերը։ «Արդյո՞ք Ամերիկան կձգի երկու ճակատով պատերազմը»»,-այն ժամանակ հարց էր տալիս փորձագիտական հանրությունը և ինքն էլ իրեն պատասխանում՝ ոչ, չի ձգի։
Այդ ժամանակ ստեղծվեց մի քանի քայլով ծրագիրը։ Դե լավ, մի քանի քայլով չէ, ընդամենը երկու քայլ՝ ամերիկյան հեգեմոնիայի փրկության ճանապարհին։ Սկզբում ամերիկացիները իրենց պրոքսիների՝ ուկրաինացիների ձեռքով Ռուսաստանի հետ հակամարտություն են սանձազերծում։ Ռուսաստանն արագ պարտվում է, վճարում և մեղա գալիս։
Երկրորդ քայլով ամերիկացիները Չինաստանի վրա ուղարկում են իրենց պրոքսիներին՝ թայվանցիներին։ Պեկինը նույնպես պարտվում է, վճարում և մեղա է գալիս։ Վաշինգտոնը քեֆ է անում, նր վասալները՝ սարսափից կարկամած, նրա բերանին են նայում, պարտված տերությունները հաղթողի ոտքերի մոտ են շարում փողը, փառքը, նավթը, գազը, կիսահաղորդիչները, նրանք էլ դե մի կույտ սեփական միջուկային զենք են հավաքում, որպեսզի արդեն ոչ ոք ու երբեք չկարողանա ձեռք բարձրացնել լեռան շողշողուն քաղաքի վրա։
Եվ հանկարծ ամեն ինչ ընթացավ ծրագրին հակառակ։ Արդեն ամռան սկզբին ամերիկացիները հասկացան, որ բազմաքայլ թակարդը չաշխատեց։ Ռուսաստանին հաղթել չի ստացվում, թեկուզ ՆԱՏՕ-ի երկրների ամբողջ զենքը Ուկրաինա տանես։ Այս իրավիճակում արժե՞ Չինաստանի հետ ռազմական բախում սկսել։ Իհարկե խելագարություն է թվում, բայց ի՞նչ անել։
«Կասկածամիտները սխալվում են․ ԱՄՆ-ն կարող է դիմակայել միաժամանակ Չինաստանին ու Ռուսաստանին»,-տեղնուտեղը օդում կոշիկները փոխեց The Washington Post-ը։ Բաղձալի բազմաքայլ ծրագիրը ճզմվեց-հասավ մի հատիկ դիրքի։ «Չնայած արտասահմանյան ներխուժումների վերաբերյալ ամերիկացիների խորը թերահավատությանը»,-նշում է թերթը, ԱՄՆ-ն միաժամանակ կդիմակայի մեր օրերի երկու խոշորագույն միջուկային տերություններին։
Ռազմավարությունը, ինչ խոսք, «մտավոր հետամնացություն և խիզախություն» ոճով է։ Գոնե տերությունների միջև ինչ-որ հակասություններ լինեին։ Այդ դեպքում, հավանաբար, հնարավոր կլիներ խաղալ դրանց վրա։ Բայց Ռուսաստանն ու Չինաստանը իրենց պատմության ընթացքում լավագույն հարաբերությունների մեջ են։ Եվ դա ոչ միայն առևտրային և քաղաքական փոխգործակցություններն են, այլև պարբերական համատեղ զորավարժությունները, այդ թվում այնպիսի հավանական թեժ կետերում, ինչպիսին Ճապոնական ծովն է։
ՉԺՀ-ի և Ռուսաստանի համատեղ ռազմական ներուժի մասին խոսելն իսկ ավելորդ է։ Հատկապես հաշվի առնելով այն, որ մեր ռեսուրսներն ու տեխնոլոգիաները, գումարած չինական արյունաբերական արտադրությունը, թույլ են տալիս այն փաստացի անվերջ լրացնել, ինչը չես ասի ՆԱՏՕ-ի դաշինքի մասին։
«Երկու բանակների (Ռուսաստանի և ՉԺՀ-ի) զանգվածային արդիականացումն աստիճանաբար ի չիք է դարձնում ԱՄՆ-ի առավելությունը»,-բողոքում են ամերիկացի ռազմական վերլուծաբանները՝ հավելելով, որ «թեև նրանց միջև պաշտոնական միությունը քիչ հավանական է, Պեկինին և Մոսկվային միավորում են ընդհանուր շահերը անվտանգության, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում, ինչպես նաև վաղեմի զզվանքը միջազգային կարգի նկատմամբ, որը հիմնված է կանոնների վրա՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»: Ամեն ինչ ճիշտ է, տղերք, հատկապես զզվանքի պահը։
«Ռուսաստանն ու Չինաստանն արդեն հաղթել են ԱՄՆ-ին սպառազինությունների միջուկային մրցավազքում»,- արձանագրում է մեկ այլ ամերիկացի փորձագետ՝ մանրամասն հաշվելով այս և մյուս կողմի մարտագլխիկների քանակն ու որակը:
Ռազմական տեսանկյունից Վաշինգտոնի գլոբալ արկածախնդրությունն ուղղակի ուղեղում չի տեղավորվում։ Ինչպե՞ս է դա առհասարակ հնարավոր՝ ամերիկյան բանակն ու նավատորմը սփռել բառացիորեն աշխարհով մեկ՝ Ֆիլադելֆիայից մինչև Բոսֆոր, Սև ծովից մինչև Թայվան։ Արդյո՞ք ամերիկյան զինված ուժերը այդ դիրքով չեն սկսի հիշեցնել ինքնաթիռ նստած կովին՝ Ռոգոժկինի «Ազգային որսի առանձնահատկությունները» անմահ ֆիլմից։
Սակայն ամերիկյան իսթեբլիշմենթի խոսափող The Washington Post-ը այդպիսի նրբությունների մեջ չի խորանում։ Նրանք իրենց իրականությունն ունեն։ Գիտե՞ք ինչպես են պատճառաբանում երկու ճակատով պատերազմի իրենց գաղափարը։ Ախր ԱՄՆ-ն արդեն ցուցադրել է իր ուժը Չինաստանին և Ռուսաստանին։ Ի հեճուկս Ռուսաստանի նրանք ՆԱՏՕ են ընդունել Ֆինլանդիային ու Շվեդիային։ Ի հեճուկս Չինաստանի Թայվան են ուղարկել Նենսի Փելոսիին։ Դա ախր մաքուր հաղթանակ է, պարզ չէ՞։
Կատակը կատակ, բայց ամերիկյան «բազեները» միանգամայն ունակ են այս տեղեկատվական հրետանային նախապատրաստումից հերթական սադրանքը ստանալ մեր Հեռավոր Արևելքում։ Հիշենք պատմությունը։ Ղրիմի պատերազմի ժամանակ բրիտանական և ֆրանսիական ռազմանավերը նույնպես ակտիվորեն քիթները մտցնում էին Պետրոպավլովսկ։
Ռուսաստանից պահանջում են անվճար կերակրել ամբողջ աշխարհին
Կոնստանտին Սիմոնովը հիանալի բանաստեղծություն ունի ռազմական գործողությունների այդ մոռացված դրվագի մասին, կոչվում է «Պորուչիկ»։ Այն ժամանակ էլ անգլիացիները գրավեցին Կուրիլյան կղզիներից մեկը, մի քանի ամիս պահեցին։ Ռուսաստանի դեմ միաժամանակ մի քանի ճակատով կռվելու միտքը մեր գործընկերների ենթագիտակցության մեջ է նստած։
Ի՞նչ է մեզ այսօր սպասվում Հեռավոր Արևելքում: Նախ՝ տեղեկատվական պատերազմ։ Անգլո-սաքսոնական ԶԼՄ-ները ամեն արդուկից կաղաղակեն այն մասին, որ Ռուսաստանն ինչ-որ տեղ է ներխուժում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչ-որ բանի սպառնում է այնտեղ և առհասարակ, իրեն վատ է պահում։ Այդ երգչախումբը կուղեկցի մեր և Չինաստանի նավատորմերի բոլոր զորավարժություններին։ Ամերիկյան դիվերսիաների ու սադրանքների տեղեկատվական ապահովումը սովորական կրկներգով կընթանա․ «Ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր»։
Երկրորդ՝ ամերիկացիները կմտնեն Թայվանի նեղուց, կսադրեն չինացի ընկերներին և կակտիվացնեն իրենց թայվանական պրոքսիները։ Բառացիորեն հենց նոր Պետդեպը հավանություն է տվել Թայվան ամերիկյան զենքի մատակարարմանը։ Գործարքի արժեքը ավելի քան մեկ միլիարդ դոլար է։ Բաց դա, այնտեղ ամերիկյան ռադիոլոկացիոն կայաններ կան։ Նաև պարտիզաններ։ Ամեն ինչ պատրաստ է նոր թեժ կետ բոցավառելու համար։
ԱՄՆ–ն փորձում է իրավիճակը Թայվանում տանել ռազմական բախման և սադրում է Չինաստանին - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
ՌԱԴԻՈ
ԱՄՆ-ն փորձում է իրավիճակը Թայվանում տանել ռազմական բախման և սադրում է Չինաստանին
Եվ վերջապես, ամերիկացիները կարող են մասշտաբային զորավարժություններ սկսել մեր սահմանների անմիջական մոտակայքում։ Նույն Սեթ Քրոփսին արդեն մի ամբողջ ծրագիր է գծել։ Սկզբի համար վատ չէր լինի Օխոտի ծովում՝ միջուկային զենքով զինված ռուսական սուզանավերի բազաներից ոչ հեռու խոշոր հակասուզանավային զորավարժություններ անցկասնել՝ ամերիկյան և ճապոնական ռազմանավերի մասնակցությամբ։
Ավելին, «Վաշինգտոնը կարող էր նույնիսկ այդ զորավարժություններում օգտագործել իր էքսպեդիցիոն հարվածային խմբերից մեկը՝ դեսանտային գրոհներ իմիտացնելով Սախալինում և Կուրիլյան կղզիներում ռուսական դիրքերի վրա», շարունակում է Քրոփսին։ «Այդպես ԱՄՆ-ն կցուցադրի «երկրորդ միջուկային հարվածի» ռուսական միջոցների վրա ճնշում գործադրելու իր ունակությունը։ Դա Ռուսաստանին կստիպի ռազմական ուժեր տեղափոխել Հեռավոր Արևելք և կնվազեցնի նրա մարտական հզորությունը Ուկրաինայում»։
Մի խոսքով, ամերիկացի զինվորականներին շտապ հարկավոր է երկրորդ ուկրաինական ճակատ բացել, ցանկալի է՝ Թայվանի մոտակայքում, որպեսզի երկու անգամ տեղից չշարժվեն, այսպես ասած։ Կասկած չկա, որ այնտեղ նույնքան անշնորհք ձևով են պարտվելու, ինչպես և առաջին ճակատում։
Լրահոս
0