ԵՄ-ում հեղուկ գազի գների խիստ սահմանափակումը անվտանգության ռիսկեր է առաջացնում

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցԳազատար
Գազատար - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022
Գազատար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրահանձնաժողովի դիտարկմամբ` ԵՄ էներգետիկ հարթակը պետք է լիազորված լինի բանակցելու գների կրճատման և մատակարարումների ապահովման համար:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունում սեղմված բնական գազի գների խիստ սահմանափակումը մատակարարման անվտանգության համար ռիսկեր է առաջացնում։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի՝ ԵՄ էներգետիկայի նախարարների արտակարգ խորհրդին ուղղված ոչ պաշտոնական փաստաթղթում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սեղմված բնական գազի գների խիստ սահմանափակումը մատակարարման անվտանգության համար ռիսկեր է առաջացնում՝ մատակարարումները այլ տարածաշրջաններ շեղելով: Միևնույն ժամանակ, Եվրոպան բախվում է համաշխարհային մրցունակության մարտահրավերին հեղուկ բնական գազի մատակարարումն ապահովելու համար վճարվող բարձր գների պատճառով»,–նշված հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ ԵՄ էներգետիկ հարթակը պետք է լիազորված լինի բանակցելու գների կրճատման և մատակարարումների ապահովման համար՝ առաջարկելով երկարաժամկետ հեռանկար՝ աստիճանական անցումով դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Եվրամիությունում սեղմված բնական գազի մատակարարումները սահմանափակում հնարավորությունը, սակայն ցանկանում է, որ տարածաշրջանը մնա մրցունակ այս վառելիքի մատակարարների համար։
Լրահոս
0