00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահապատժի վերացում. ուզում ենք լինել Եվրախորհրդի անդամ՝ առանց կատարելու նրա պահանջները

© AP Photo / Steve HelberԷլեկտրական աթոռ
Էլեկտրական աթոռ - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022
Էլեկտրական աթոռ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն անսպասելի էր գլխավոր դատախազի առաջարկը՝ վերականգնել մահապատիժը պետական դավաճանության դեպքում։
Արթուր Դավթյանին հաշված օրեր են մնացել, ուր որ է պիտի հեռանա, բայց այնուամենայնիվ որոշել է այս հարցով դիմել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորող արդարադատության նախարարին։ Այ, եթե դիմեր Աննա Վարդապետյանը, որն ընդամենը մի քանի օրից կփոխարինի Արթուր Դավթյանին, հաստատ կարող էինք ասել՝ սա Հայաստանի քաղաքական իշխանությունների պահանջն է, քանզի գիտենք, որ այդ կինը ոչ միայն վարչապետի աշխատակազմում է աշխատել, այլև ժամանակին հայտնվել է այնտեղ ծագած սկանդալի կիզակետում։ Իսկ այժմ շատ դժվար է ասել՝ արդյոք գլխավոր դատախազի այս տարօրինակ առաջարկը իշխանությունների համար էլ անակնկալ չէ՞ր։
Նույնիսկ անտեղյակ մարդիկ են հասկանում՝ այս առաջարկը հետքայլ է։ Իհարկե, Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունների համար նահանջը դեմոկրատիայից սովորական բան է՝ հիշե′ք թեկուզ, թե առանց աչքը թարթելու ինչ հեշտությամբ կրկին քրեականացրին ծանր վիրավորանքը։ Բայց ախր մահապատժի դեպքում կոնկրետ պարտավորություններ ունենք Եվրոպայի խորհրդի հանդեպ։ Ճիշտ է, էստեղ էլ ինչ-որ սողանցք կա։
Մահապատժի վերացում. ուզում ենք լինել Եվրախորհրդի անդամ՝ առանց կատարելու նրա պահանջները
Եթե հիշում եք, մոտ 20 տարի առաջ Հայաստանը վավերացրեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի այն արձանագրությունը, որն արգելում էր մահապատիժը, սակայն թույլատրում էր այն պահպանել ծանր պատերազմական հանցագործությունների դեպքում։ Մի քանի տարի հետո Հայաստանը ստորագրեց նաև այն արձանագրությունը, որն ընդհանրապես արգելում էր մահապատիժը՝ բոլոր հանգամանքներում։ Բայց էստեղ մի կարևոր նրբություն կա՝ մենք միայն ստորագրեցինք այդ փաստաթուղթը, բայց չվավերացրեցինք։ Եվ հիմա շատ հանգիստ կարող ենք ասել՝ չենք վավերացրել, ուրեմն իրավունք ունենք պետական դավաճանության դեպքում մահապատիժ կիրառել։
Մահապատժի հարցը տասնամյակներ շարունակ ողջ աշխարհում թեժ վիճաբանությունների առարկա է եղել։ Բերե′ք մի փաստարկ մահապատժի դեմ և միանգամից 10 հակափաստարկ կլսեք։ Ընդ որում, վիճում են բոլորը՝ երկրի ղեկավարից մինչև շարքային քաղաքացի։ Օրինակ, 2019 թվականին Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն է առաջարկել խորհրդարանին վերականգնել մահապատիժը, իսկ Մեծ Բրիտանիայի պառլամենտում 12 հազար ստորագրությամբ հայցադիմում կա, որ հենց այդպես էլ վերնագրված է՝ «Bring back the death penalty», այսինքն՝ հե′տ բերեք մահապատիժը։
Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը՝ չքավորների՞, թե՞ պրոֆեսիոնալների բանակ
Բայց ինչո՞ւ ենք հեռու գնում։ Մոռացե՞լ ենք, թե ինչ էր կատարվում Հայաստանում հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո։ Դատավարությունը դեռ չէր էլ սկսվել, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ և հրաժարվեց մահապատժից։ Նրանք, ովքեր ցանկանում էին, որ խորհրդարանի դահլիճում ահաբեկչություն իրականացրած խմբի բոլոր անդամները բարձրագույն պատժի արժանանան, չէին էլ թաքցնում իրենց զգացմունքները։ Խորհրդարանական մեծամասնությունը կազմող «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացեիբաց ասում էր. «Սա աննախադեպ ոճրագործություն է: Մեզ ոչ ոք չի կարող այս իմաստով դասեր տալ»: Պառլամենտում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը լիովին համաձայն էին Գալուստ Սահակյանի հետ։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը խոստացել էր, որ համենայնդեպս իր պաշտոնավարման տարիներին Հայաստանում մահապատիժ ի կատար չի ածվելու, լռում էր։ Նա շատ լավ հասկանում էր՝ ոմանք համոզված էին. Նաիրի Հունանյանի հետ բանակցած նախագահը ինչ-որ բան թաքցնում է։ Ավելին, բոլորորովին գաղտնիք չէ, որ կային մարդիկ, որոնք կասկածներ ունեին, թե հենց նախագահն ամենից շատ շահագրգիռ պետք է լիներ հզոր մրցակիցներին վերացնելու գործում։ Այսինքն՝ եթե միանշանակ հայտարարեր, թե դեմ է մահապատժի կիրառմանը, դա անպայման տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր դառնալու։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Որքան ճիշտ էր Չերչիլը. մի′ ընտրեք նվաստացումը պատերազմից խուսափելու համար
Բայց Երևան ժամանեց Եվրոպայի խորհրդի, այսպես կոչված՝ «Ագոյի խմբի» ղեկավար Պիետրո Էռկոլե Ագոն և զգուշացրեց։ Մեջբերեմ. «Եթե մահապատժի վճիռ կայացվի, սակայն չիրականացվի, դա վատ կլինի, բայց ոչ ահավոր: Սակայն եթե մահապատիժը ի կատար ածվի, դա կարող է ճգնաժամ առաջացնել Հայաստանի և Եվրախորհրդի հարաբերություններում, և նույնիսկ կարող է Խորհրդարանական վեհաժողովին ստիպել կասեցնել Հայաստանի անդամակցությունը»։
Դե ինչ, այն օրերից անցել է մոտ երկու տասնամյակ, բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանում կրկին ու կրկին հնչում է մահապատիժը վերականգնելու առաջարկը։ Համաձայնե′ք, շատ ճիշտ է նկատել իրավապաշտպաններից մեկը՝ հա′մ ցանկանում ենք լինել Եվրոպայի խորհրդի անդամ , հա′մ էլ պարբերաբար ուզում ենք անտեսել այն պահանջները, որոնք դրել է Եվրախորհուրդը:
Լրահոս
0