Սպանությունների թիվը հանրապետությունում ոչ թե աճել է, այլ նվազել. ՀՀ դատախազություն

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եթե նախկինում նախապատրաստվում էին նյութեր և բռնի մահվան վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում էր քրեական գործ հարուցվում, ապա այժմ բոլոր այդ դեպքերով անհապաղ նախաձեռնվում է քրեական վարույթ գլխավորապես առերևույթ սպանության դեպքի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2022թ. առաջին յոթ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալներին հղում անելով՝ որոշ լրատվամիջոցներ նշել են, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրությամբ սպանությունների թիվը շուրջ 5 անգամ ավելացել է:
Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից պարզաբանում են, որ արձանագրված դեպքերի քանակական աճի պատկերը պայմանավորված է մի շարք այնպիսի նոր հանգամանքներով, որոնք առավելապես պայմանավորված են քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումների, պահանջների ազդեցությամբ վարվող վիճակագրության մեթոդաբանության փոփոխությամբ:
Սպանություն Վանաձորում. ականատեսները պատմել են` ինչ է տեղի ունեցել
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հանգամանքի բերումով առերևույթ հանցագործության դեպքերի լուծման ընթացակարգն էապես փոխվել է: Վերացել է նյութերի նախապատրաստման փուլը, և ցանկացած այնպիսի հաղորդման կապակցությամբ, որով փաստվող դեպքին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, նախաձեռնվում է քրեական վարույթ և իրականացվում նախաքննություն:
Նման կարգավորումների պայմաններում բոլոր այն իրավիճակներում, որոնցով նախկինում նախապատրաստվել են նյութեր, այժմ նախաձեռնվում են քրեական վարույթներ:
Արդյունքում, օրինակ, եթե նախկինում նախապատրաստվում էին նյութեր և բռնի մահվան վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում էր քրեական գործ հարուցվում, ապա այժմ բոլոր այդ դեպքերով անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում նախաձեռնվում է քրեական վարույթ գլխավորապես առերևույթ սպանության դեպքի կապակցությամբ և իրականացվում է նախաքննություն:
2022 թվականի առաջին յոթ ամիսների տվյալներով ՀՀ ոստիկանության կողմից արձանագրված սպանության դեպքերի թիվը կազմել է 163, որոնցից 134-ը կամ 82.2%-ը հանկարծամահության դեպքեր են, իսկ միայն 29-ը՝ այնպիսի դեպքեր, որոնցով նախկին կարգավորումների պայմաններում քրեական գործը հարուցվում էր սպանության դեպքի առթիվ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ առերևույթ իրական սպանության դեպքերի թիվը հակառակը՝ նվազել է 4-ով կամ 12.1 %-ով: Սպանության փորձի դեպքերի թիվը նույնպես նվազել է 5-ով կամ 17.2%-ով /29-24/, հայտնում են դատախազությունից։
Լրահոս
0