00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանն ուզում է ուժով զավթել այն, ինչն իրեն չի տրվելու պայմանագրով. Դավիթ Ջամալյան

Ադրբեջանն ուզում է ուժի կիրառմամբ զավթել այն, ինչն իրեն չի տրվելու խաղաղության պայմանագրով
Բաժանորդագրվել
Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող, որովհետև ադրբեջանական կողմը չի հրաժարվել ծավալապաշտական նկրտումներից` շատ լավ հասկանալով, որ հայկական կողմը ոչինչ չի ձեռնարկում իր զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, ուստի փորձում է ՀՀ–ի նկատմամբ հապճեպորեն ապահովել ռազմական գերազանցություն և նույնիսկ ուժ բանեցնելով զավթել այն, ինչը թղթով տրամադրելը բարդ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը։
Նշենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվել է խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։
«Որքան էլ հայկական կողմից հայտարարվի, որ միջանցքային տրամաբանություն չկա, այդ հավաստիացումները գրոշի արժեք չունեն, և սկզբունքորեն չի բացառվում, որ հետպատերազմյան շրջանում աշխատող սխեման կշարունակի դեռ որոշ ժամանակ կիրառվել, որի պայմաններում Ադրբեջանն իրականացնում է ռազմաճնշումներ սահմանի կամ Արցախի շփման գծի այս կամ այն հատվածում, իսկ ՀՀ ղեկավարությունը հերթական զիջումներն է անում` թեկուզ ավելի մեծ պատերազմից խուսափելու նպատակադրությամբ»,– ասաց ռազմական վերլուծաբանը։
Ջամալյանի դիտարկմամբ` հարցի երկրորդ կողմն այն է, որ կապիտուլյանտական ռեժիմի խայտառակ էջը փոխելու ժամանակը մոտենում է, և Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ ցանկացած նոր իշխանություն այլևս չի առաջնորդվելու կապիտուլյանտական սխեմաներով, հետևաբար ադրբեջանական կողմը հենց այժմվանից ցանկանում է ուժի կիրառմամբ զավթել այն, ինչն իրեն չի տրվելու խաղաղության պայմանագրով։
«Ադրբեջանը սպասում է պատեհ առիթի, որպեսզի հարձակվի ու զավթի այն, ինչ ծրագրել է վաղուց։ Ադրբեջանցիները հաշվարկել են նաև, որ 2025 թվականին Արցախում լրանալու է ռուսական խաղաղապահական մանդատը, թեև տեղի իշխանությունը հայտարարել է, որ այն պետք է լինի անժամկետ, հետևաբար 2025 թվականի նախաշեմին կարող է սանձազերծել սրացումներ նաև արցախյան ճակատում։ Եթե Ադրբեջանը խոսում է խաղաղությունից, ապա ելնում է ամե ինչ զավթելու գնով պարտադրելու իրողությունից, հետևաբար իրական խաղաղություն տեսանելի ապագայում չի կարող լինել»,– պարզաբանեց ռազմական վերլուծաբանը։
Ջամալյանի խոսքով` ոչինչ չի արվում Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռություն պահպանելու ուղղությամբ, ավելին` վիթխարի գումարներ մսխվում են ոստիկանական ստորաբաժանումներն ավելի մեծացնելու ուղղությամբ, մինչդեռ բանակի մարտունակությունը լիարժեք վերականգնելու համար գրեթե ոչինչ չի արվում։ Ջամալյանի համոզմամբ` ՀՀ նոր իշխանությունն այդ ճանապարհով չի գնալու և հաշվի առնելով հայ–ռուսական դաշինքի լրջագույն պոտենցիալն ու բարեկամությունն Իրանի հետ` ձեռնարկելու է միջոցառումներ, որոնք միտված կլինեն բանակի մարտունակության շուտափույթ վերականգնմանը։
Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը. Արարատ Միրզոյանի հայտարարությունը
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել էր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է դառնալ խաղաղության օրակարգի և ճանապարհային քարտեզի հանգուցակետը։
Ըստ նրա` Հայաստանն ընդունելի է համարում Ադրբեջանի առաջարկած հինգ կետից բաղկացած փաստաթուղթը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, սակայն Արցախում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները հայկական կողմի համար հիմնարար նշանակություն ունեն։
Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ–ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Լրահոս
0