00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հ2 հեռուստաալիքը ՀՌՀ–ին մեղադրում է օրենքները խախտելու մեջ

© Sputnik / Andranik GhazaryanՀեռուստաաշտարակ
Հեռուստաաշտարակ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
Հեռուստաաշտարակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հեռուստաընկերությունն անցել է երեք դատական ատյաններով, որոնք որոշել են, որ հեռուստաալիքին կապուղուց զրկելն անօրինական է, բայց կապուղի ստանալ չի հաջողվում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայկական երկրորդ հեռուստաալիքը` Հ2-ը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին մեղադրում է ՀՀ օրենքները խախտելու և անկախ լրատվամիջոցների հեռարձակմանը խոչընդոտելու մեջ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։
Բանն այն է, որ ՀՌՀ–ի որոշմամբ հեռուստաալիքը զրկվել էր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունքից։
Դրանից հետո, Սուլթանյանի խոսքով, հեռուստաընկերությունն անցել է դատական երեք ատյաններով։ Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ՀՌՀ որոշումն անօրինական ու ուժը կորցրած է ճանաչվել։
© Sputnik / Aram NersesyanԼևոն Սուլթանյան
Пресс-конференция замдиректора телеканала H2 Левона Султаняна (8 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
Լևոն Սուլթանյան
Ըստ Սուլթանյանի` դա նշանակում էր, որ հաճախականությունը պետք է վերադարձվեր Հ2-ին, բայց հանձնաժողովն այլ որոշում կայացրեց։ Նրա համոզմամբ, դա արվել է միտումնավոր, որպեսզի երկիրը չունենա անկախ հեռուստաալիք, որն օբյեկտիվորեն լուսաբանի երկրում տեղի ունեցող գործընթացները։
Հ2-ի փոխտնօրենը հայտնեց նաև, որ անկախ ամեն ինչից, հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել հանրային մուլտիպլեքսում հեռարձակման կապուղիների համար հայտարարվող բոլոր մրցույթներին ։
«Ամեն անգամ ծրագիրը փոխում ենք դեպի լավը, մասնակցում ենք մրցույթներին, դա է, որ հանձնաժողովին ստիպում է օրենքի նոր խախտումներ անել և թույլ չտալ, որ եթեր հեռարձակվենք»,- ասաց ընկերության փոխտնօրենը։
Նշենք, որ ասուլիսից հետո Sputnik Արմենիան որոշեց ծանոթանալ նաև ՀՌՀ–ի դիրքորոշմանն այս հարցին։ Բայց հանձնաժողովից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին։
Հիշեցնենք` 2021 թվականի ապրիլի 4-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:
Հունիսի 4-ին ՀՌՀ-ն ընդունած որոշմամբ հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին, որին տրամադրվել էր Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բողոքարկել էր ՀՌՀ-ի որոշումը Վարչական դատարանում` պահանջելով այն անվավեր ճանաչել։
Հ2-ը պայքարելու է եթերը վերականգնելու համար. մինչ այդ ինչպե՞ս դիտել հաղորդումները
Ս.թ. հունիսի 29-ին դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը և անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ 93-Ա որոշումը:
ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Սակայն դատարանները մերժել են վարույթ ընդունել բողոքը։ Այդպիսով դատական գործընթացն ավարտվել է և վարչական դատարանի վճիռը` հօգուտ Հ2-ի, մտել է ուժի մեջ։
Օգոստոսի 1–ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը` ՀՌՀ–ի` հունիսի 4-ի որոշմամբ ստացած կապուղով, քանի որ հանձնաժողովից ծանուցում է ստացել, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը։
Լրահոս
0