Հունգարիայի կառավարությունը պետական կառույցներին հանձնարարել է կրճատել գազի սպառումը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԿոմպրեսորային կայան
Կոմպրեսորային կայան - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս տարվա հուլիսին Հունգարիայի կառավարությունը երկրի էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն է հայտարարել ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հունգարիայի կառավարությունը պետական հաստատություններին հանձնարարել է գազի սպառումը կրճատել 25%-ով։ Բացառություն է արվել միայն հիվանդանոցների և սոցիալական հաստատությունների համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գույաշը։
Հիշեցնենք` հուլիսին Հունգարիայի կառավարությունը արտակարգ դրություն էր հայտարարել էներգետիկայի ոլորտում։
Հունգարիան չի միանա գազամատակարարումը վտանգի տակ դնող հակառուսական պատժամիջոցներին
Ճգնաժամային կառավարման փաթեթը ներառում է յոթ միջոցառում՝ երկրում գազի արդյունահանումը 1,5-ից հասցնելով 2 միլիարդ խորանարդ մետրի` պահեստները համալրելու համար, արգելել վառելափայտի արտահանումը, ավելացնել ածխի արտադրության ծավալները և այլն։
Լրահոս
0