00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինտերպոլը դադարեցրել է Միքայել Մինասյանի միջազգային հետախուզումը

© Photo : Facebook / Mikayel MinasyanОчередное прямое включение Микаэла Минасяна в Facebook
Очередное прямое включение Микаэла Минасяна в Facebook - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
Բաժանորդագրվել
Ըստ դատախազության՝ որոշման իրավական հիմքերը ներկայացված չեն։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ինտերպոլն այս տարվա հուլիսի 7-ից դադարեցրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ը գրությամբ տեղեկացրել է, որ Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում նման որոշում է կայացվել, սակայն գրության մեջ չեն ներկայացվել որոշման իրավական հիմքերը։
Նշենք, որ այսօր առավոտյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է։ Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ դրանից հետո ՀՀ դատախազությունը օպերատիվ կերպով ձեռնարկել է համապատասխան միջոցներ՝ ստուգելու տեղեկատվությունը, հաշվի առնելով, որ «ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ այդ պաշտոնապես որևէ տեղեկատվություն կամ իրազեկում դրա վերաբերյալ չի ստացել»:
«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայում արդեն իսկ սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Մ. Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»,- նշում է Աբրահամյանը։
Գլխավոր դատախազի խորհրդականը նաև հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ։ Նա նշել է, որ նման պնդումները «իրականության հետ որևէ աղերս չունեն»։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Միքայել Մինասյանը 2020թ. մարտի 17-ին ներգրավվել է որպես մեղադրյալ։ Հետագայում նրա մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1 հոդվածի 1-ին մասով (երեք դրված), 314-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ):
2020թ. մարտի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և Ինտերպոլին են ներկայացվել ներառյալ նրա մեղադրանքին առնչվող համապատասխան փաստաթղթեր և հիմնավորումներ՝ միջազգային հետախուզում հայտարարելու համար:
Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։
Լրահոս
0