Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

© Photo : official site of the Armenian Genocide Museum-Institute FoundationԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռիքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, տեղեկանում ենք թանգարան–ինստիտուտի պաշտոնական էջից։
© Photo : official site of the Armenian Genocide Museum-Institute FoundationԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Американский сопредседатель Минской группы ОБСЕ, спецсоветник по переговорам на Кавказе Филипп Рикер посетил Мемориальный комплекс Цицернакаберд (8 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նշվում է, որ Ռիքերը Ծիծեռնակաբերդ է այցելել ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Նա ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
© Photo : official site of the Armenian Genocide Museum-Institute FoundationԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Американский сопредседатель Минской группы ОБСЕ, спецсоветник по переговорам на Кавказе Филипп Рикер посетил Мемориальный комплекс Цицернакаберд (8 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ռիքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը:
Հարություն Մարությանը Ռիքերին նվիրել է 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված հայկական կոտորածների և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր։
Հայտնել էինք, որ Ռիքերն այսօր այցելել է Հայաստան։ Նա սեպտեմբերի 8-10-ն իր այցի ընթացքում կհանդիպի ՀՀ կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցությանն ուղղված ԱՄՆ–ի դիվանագիտական ջանքերը։
Լրահոս
0