00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զենք ձեռք բերելու թույլտվությունը պետք է լինի անժամկետ. տեսակետ՝ նոր օրենքի մասին

© Sputnik / Анатолий Сергеев-ВасильевՈրսորդական հրացան
Որսորդական հրացան - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
Որսորդական հրացան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զենքի և զինամթերքի առևտրով զբաղվող «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ընկերության տնօրեն Սամվել Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում կատարվող փոփոխությունների նախագծի դրույթներին։
Օրինական զենքով կատարված հանցագործությունների քանակը չափազանց քիչ է, նման դեպքերում դրանք շատ արագ բացահայտվում են։ Եթե անձը ինքնապաշտպանության նպատակով է զենքը գործածում, և երբ հեշտացվում է զենք ձեռք բերելու գործընթացն ու դառնում հասանելի, ապա կարող է զսպող հանգամանք հանդիսանալ, քանի որ հանցագործություն կատարողը մեկ անգամ ավել կմտածի` հաշվի առնելով, որ դիմացինը նույնպես կարող է զինված լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց զենքի և զինամթերքի առևտրով զբաղվող «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ընկերության տնօրեն Սամվել Մարգարյանը։
Նշենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 5-ին քննարկվեց ՔՊ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը, որն հեղինակների պնդմամբ` առնչություն ունի երկրի անվտանգության և քաղաքացիների պաշտպանվածության հետ:
«Արսենալ 2022». պատերազմի մասնակիցները հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
«Զենք կրելու, պահելու կամ ձեռք բերելու թույլտվությունը պետք է լինի անժամկետ, իսկ մնացած հարցերը կանոնակարգվող են։ Մարդը մեկ անգամ զենք է ձեռք բերել, խնդիրն ի՞նչն է, որ նա պարտավորվում է հինգ տարին մեկ անցնել բուժզննում, թղթեր ներկայացնի նարկոհոգեբուժական դիսպանսերից, իսկ հինգ տարի հետո նույն շրջափուլը կրկնի։ Ես դրա իմաստն ուղղակի չեմ տեսնում։ Եթե մտավախություն կա որ, մարդը կարող է հոգեխանգարմունք ստանալ հինգ տարվա ընթացքում, ապա տրամաբանական է, որ նրա հետ նույնը կարող է պատահել մեկ տարվա կամ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում։ Նոր նախագծով առաջարկվում է զենք կրելու թույլտվության ժամկետ հաստատել տասը տարին, բայց ես կարծում եմ, որ դա պետք է լինի անժամկետ»,– նշեց Մարգարյանը։
Նրա կարծիքով` զենքի հետ վարվելու անվտանգային կանոնների իմացությունը չափազանց կարևոր է, պակաս կարևոր չէ նաև այն դրույթը, որ նախագծով առաջարկվում է ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց, մինչդեռ գործող օրենքով զենք կարող են ձեռք բերել 18 տարին լրացած անձինք։ Մարգարյանը ողջունեց նաև այն փոփոխությունը, ըստ որի` պարտադիր չէ, որ անձը զենք ձեռք բերելու համար նախ դառնա որսորդմիության անդամ։
«Կան մարդիկ, որոնք սիրում են կրակել և հաճախակի այցելում են հրաձգարաններ կամ զբաղվում ստենդային հրաձգությամբ, ուստի նրանց պարագայում անիմաստ է որսորդմիության անդամ լինելու պարտադրանքը, առավել ևս, որ նրանք չեն էլ ցանկանում որսորդությամբ զբաղվել։ Նախընտրելի է բարձրացնել պետտուրքի չափը, և զենք ձեռք բերողն ավելի ուրախ կլինի 10 հազար դրամի փոխարեն մուծել 30 հազար դրամ, միայն թե պարտավորված չլինի պարբերաբար անցնել անհրաժեշտ փաստաթղթեր հավաքելու ու ներկայացնելու գործընթացի միջով»,– ասաց ընկերության տնօրենը։
Մարգարյանի պնդմամբ` թեև զենքի շրջանառության վերահսկման միջոցները նոր օրնսդրական նախաձեռնությամբ կանոնակարգվում են` դառնալով ավելի արդիական, բայցևայնպես գործընթացն ամբողջությամբ չի կարող համարվել ազատական։ Ըստ նրա` օրինակ, գազային զենք ձեռք բերելու համար ոստիկանության կողմից թույլտվություն տալն անհասկանալի է, առավել ևս, որ արտասահմանում նման պրակտիկա չկա, քանի որ գազային զենքով հնարավոր չէ մարդ սպանել, այն պարզապես նախատեսված է ինքնապաշտպանության համար, ուղղակի անհրաժեշտ է խիստ հսկողություն սահմանել փամփուշտների վերալիցքավորման և հրապատիճավորված պարկուճների ներկրման գործընթացների վրա։
Նշենք, որ նոր նախագծով սահմանվում է քաղաքացիական, ծառայողական զենքի ներկրման, կրման թույլտվության, լիցենզիա տալու, արտոնագրից զրկելու հարցերը, զենքի շրջանառության սահմանափակումները, խստացվում է ապօրինի զենքի համար պատասխանատվությունը, հաստատվում է ինքնապաշտպանության զենքի և փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցվում ինքնապաշտպանության ասպեկտները, ինչպես նաև սահմանվում են զենքին տիրապետելու ուսուցման և պատրաստման հիմունքները։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում «Զենքի մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, բայց այն չի սահմանում ինքնապաշտպանական զենքի հասանելիության և մի շարք այլ հարցեր, իսկ վերոհիշյալ նախագծի ընդունման պարագայում նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։
Լրահոս
0