Վաշինգտոնի քաղաքապետն արտակարգ դրություն է հայտարարել անօրինական ներգաղթյալների պատճառով

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՍպիտակ տունը Վաշինգտոնում
Սպիտակ տունը Վաշինգտոնում - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2022
Սպիտակ տունը Վաշինգտոնում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտակարգ դրության ռեժիմը քաղաքապետին թույլ է տալիս հիմնել փախստականների գործերով զբաղվող վարչություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվում անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով: Քաղաքագլխի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Նման ծրագիր մշակելով՝ մենք հավատարիմ ենք մնում այն արժեքներին, որոնք ընդունված են մայրաքաղաքում և ստեղծում ենք այնպիսի համակարգ, որը կապահովի կարեկից, մշտական և համակարգված արձագանք», - մամուլի ասուլիսում հայտարարել է Բաուզերը:
Քաղաքի վարչակազմում պարզաբանել են, որ արտակարգ դրության ռեժիմը քաղաքապետին թույլ է տալիս ստեղծել փախստականների հարցերի վարչություն։ Այդպես նաև նաև լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի Տեխաս և Արիզոնա նահանգներից միգրանտների հոսքի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրադրության կարգավորման համար:
Ճգնաժամը ծագել է այն պատճառով, որ գարնանը Տեխասի և Արիզոնայի նահանգապետերը սկսել են Վաշինգտոն ուղարկել սահմանին կանգնեցված անօրինական ներգաղթյալներով ավտոբուսներ, որ երկրի ղեկավարության ուշադրությունը հրավիրեն սահմանին ստեղծված իրավիճակի վրա: ԶԼՄ-ների տվյալներով՝ մայրաքաղաք է տեղափոխվել շուրջ 9400 անօրինական ներգաղթյալ, որոնց մեծ մասը չի մնացել Վաշինգտոնում, այլ տեղափոխվել է այլ նահանգներ
Լրահոս
0