00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոշուկաների տերերը կտուժեն, բայց գնորդի ու վաճառողի համար իդեալական տարբերակ է

Մամուլյան. Ավտոշուկաների տերերը կտուժեն, բայց գնորդի ու վաճառողի համար կլինի իդեալական տարբերակ
Բաժանորդագրվել
«Հյունդայի» ավտոսրահի վաճառքի պատասխանատու Գագիկ Մամուլյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության նախաձեռնությանը, որով մեր երկրում ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվում են նոր պահանջներ ու չափորոշիչներ։
Ավելի արդիական և քաղաքակիրթ մակարդակով ավտոշուկաներ ունենալու գաղափարը, ինչ–խոսք, ողջունելի է, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է լուծել ընթացիկ կարևոր խնդիրները, որովհետև ԵԱՏՄ շրջանակում դեռ կան լուծումներ պահանջող գործընթացներ, իսկ վերջերս էլ մի խումբ ավտովաճառողներ կազմակերպել էին բողոքի ակցիա, քանի որ դժգոհ էին մեքենաների մաքսազերծման գործընթացում առկա որոշ երևույթներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հյունդայի» ավտոսրահի վաճառքի պատասխանատու Գագիկ Մամուլյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում, ներկայացնելով Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ որոշման նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը ու վերցրել են վրացականին մոտ տարբերակը։
Ըստ այդմ` ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հա, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` սննդի, ֆինանսական, ոստիկանական, մաքսային։ Շուկայում ոչ միայն պետք է մեքենա գնելու հնարավորություն լինի, այլև մեքենան մաքսազերծելու, հնարավոր լինի այդ մեքենան գնելուց հետո տեղում հաշվառում իրականացնել և պետհամարանիշ ստանալ։
«Այդուհանդերձ տվյալ նախաձեռնությունը կհեշտացնի ոլորտում ներգրավված անձանց գործը` թե՛ վաճառողների, թե՛ գնորդների։ Իհարկե, շատ հարմար կլինի նույն տեղում միանգամից իրականացնել մի քանի գործառույթ։ Բազմիցս եղել եմ Վրաստանում և միշտ բարի նախանձով եմ նայել այնտեղի ավտոշուկաներին` երազելով, որ նման բան լինի նաև Հայաստանում։ Նախաձեռնությունը կխթանի նաև շուկայական կենտրոնացված գործունեությունը, քանի որ հիմա ավտոշուկաները ցրված են, դրանցում թափթփված վիճակ է, և մի գործարք իրականացնելիս պետք է մի քանի տեղ գնաս»,– ասաց Մամուլյանը։
Նա կարևորեց հատկապես կենտրոնացված ավտոշուկայում բարձրորակ տեխսպասարկման անհրաժեշտությունը, որպեսզի մեքենաները տեղում ստուգվեն։
Անդրադառնալով ավտոշուկայում մեքենաների մաքսազերծման հարցին` Մամուլյանն ընդգծեց, որ մեքենաները Հայաստան ներկրվելիս սահմանին այսպես թե այնպես ուղղորդվում են որոշակի մաքսակետեր, որոնք տեղակայված են Գյումրիում և Սիսիանում, իսկ եթե կենտրոնացված ավտոշուկայում գործի մաքսային ծառայություն, դա միայն կարագացնի գործընթացը։
«Այդուհանդերձ մի հարց պարզ չէ. հիմա գործում են առանձին շուկաներ։ Գուցե նրանցից մեկի հիմքի վրա կառուցվի այդ կենտրոնը։ Օրինակ` այդպիսին կարող է լինել Էրեբունու հայտնի շուկան իր մասնաճյուղերով, որոնք ունեն առանձին սեփականատերեր։ Բայց պարզ չէ, թե նրանց հետ ի՞նչ է լինելու։ Բացառված չէ, որ սեփականատերերը խոշորացման հարցում համաձայնության չգան, քանի որ ունեն առանձին տարածքներ, հետևաբար դժկամությամբ կմիավորվեն։ Եթե անգամ նրանցից յուրաքանչյուրն իր տարածքում կազմակերպի վերոհիշյալ ծառայությունների աշխատանքը, դա կլինի չափից շատ ու անիմաստ։ Պետությունը քանի՞ տեղ պետք է դնի մաքսակետ և ոստիկանական ՀՔ բաժին»,– տարակուսեց Մամուլյանը։
ՀՀ ավտոշուկայի «էլեկտրաֆիկացիան». որոնք են ԵԱՏՀ որոշման դրական և բացասական կողմերը
Նրա կարծիքով` թեև ավտոշուկաների միավորման և կենտրոնացված ավտոշուկայի ստեղծման պարագայում շատ սեփականատերեր կկանգնեն խնդրի առջև, բայց մյուս կողմից ոլորտում գործող վաճառողների ու գնորդների համար դա կլինի իդեալական տարբերակ։
Հիշեցնենք` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ավտոշուկաները սահմանվել են որպես առևտրի իրականացման վայր։ Բայց դրանց հստակ չափանիշներ չեն սահմանվել։ Փոխարենը օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով այդ լիազորությունը վերապահվել էր ՀՀ կառավարությանը։ Այս որոշմամբ, փաստորեն, կառավարությունն իրականացրեց իր այս պարտավորությունը։ Նշենք, որ նոր որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Լրահոս
0