00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լատվիան կսահմանափակի մուտքը շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների համար. ԱԳՆ

© Pixabay / MakaluՌիգա
Ռիգա - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2022
Բաժանորդագրվել
Օգոստոսի վերջին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասաց, որ ԵՄ երկրները քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ–ի հետ պարզեցված վիզայի ռեժիմն ամբողջությամբ կասեցնելու վերաբերյալ, սակայն որոշ ՌԴ քաղաքացիներ նախկինի պես կկարողանան ԵՄ–ի մուտքի վիզա ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Լատվիայի կառավարությունը որոշել է սահմանափակել շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքը երկիր։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է երկրի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը։
Ավելի վաղ Ռինկևիչսը հայտարարել էր, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՌԴ–ի հետ սահմանակից երկրները կարող են արգելել շենգեն վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքն իրենց երկիր։
Նրա խոսքով` ՌԴ քաղաքացիներին տրամադրված 12 մլն վիզան մեկ որոշմամբ չեղարկելն «անհնար է ինչպես իրավաբանորեն, այնպես էլ տեխնիկապես», բացի դրանից, «այդ 12 միլիոնից ոչ բոլորը պետք է հետ կանչվեն», այդ պատճառով Լատվիան այլ երկրների հետ մեկտեղ կհամապատասխանեցնի որոշումներն ու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակը։ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբիրգիսը միևնույն ժամանակ նշել է, որ որոշումների կայացումը կարող է մի քանի շաբաթ տևել։
Օգոստոսի վերջին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասաց, որ ԵՄ երկրները քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի հետ պարզեցված վիզայի ռեժիմն ամբողջությամբ կասեցնելու վերաբերյալ, սակայն ՌԴ քաղաքացիների որոշ կատեգորիաներ նախկինի պես կկարողանան ԵՄ–ի մուտքի վիզա ստանալ։
Գերմանիայի ԱԳՆ-ն խելամիտ չի համարում ռուսաստանցիներին շենգենյան վիզաներ չտրամադրելը
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի Եվրոպական հանձնաժողովում հիշեցրին, որ ԵՄ անդամ երկրները կարող են ինքնուրույն սահմանափակել վիզաների տրամադրումը, սակայն միշտ կլինեն մարդկանց կատեգորիաներ, որոնց վիզա տալն անհրաժեշտ կլինի, օրինակ` մարդասիրական առաքելություններ իրականացնողների, ԵՄ–ում գտնվողների ընտանիքի անդամների, ինչպես նաև լրագրողների և այլախոհների դեպքերում։
Լրահոս
0