Մեծ Բրիտանիայի երկարակյաց միապետը. Եղիսաբեթ 2–րդի կյանքի կարևոր դրվագները` լուսանկարներով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը ամենաերկար գահակալած միապետն է։ Նա թագուհի է եղել ավելի քանի 70 տարի։ Sputnik–ը առանձնացրել է թագուհու լուսանկարները` մանկությունից մինչև թագադրում և ամուսնություն։
Սեպտեմբերի 8–ին 96 տարեկանում կյանքից հեռացավ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2–րդ թագուհին։ Նա Մեծ Բրիտանիայի միապետ Գեորգ VI-ի և Եղիսաբեթ թագուհու երկու դուստրերից ավագն էր։
Եղիսաբեթ 2–րդը գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին` հոր մահից հետո։ 1947 թվականին` 21 տարեկանում, Եղիսաբեթն ամուսնացել է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։
Նրանք 4 զավակ ունեն` 3 որդի և մեկ դուստր, ինչպես նաև 8 թոռ և 10 ծոռ: 1948 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին` նրանց դուստրը՝ արքայադուստր Աննան։ 1960 թվականին լույս աշխարհ է եկել թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն, իսկ 1964-ին ծնվել է երրորդը՝ արքայազն Էդուարդը։
Թագուհու մահից հետո բրիտանական գահը ժառանգում է նրա ավագ որդին` Չարլզ 3–րդը, որն արդեն 74 տարեկան է։
Եղիսաբեթի 2–րդի մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարված։
© AP Photo

Մանուկ արքայադուստր Ելիզավետան զբոսնում է Վինձորի ամրոցի տարածքում իր զարմիկի՝ Ջերալդ Լասսելեսի որդու հետ (1927 թվական)։

Մանուկ արքայադուստր Ելիզավետան զբոսնում է Վինձորի ամրոցի տարածքում իր զարմիկի՝ Ջերալդ Լասսելեսի որդու հետ (1927 թվական)։  - Sputnik Արմենիա
1/12

Մանուկ արքայադուստր Ելիզավետան զբոսնում է Վինձորի ամրոցի տարածքում իր զարմիկի՝ Ջերալդ Լասսելեսի որդու հետ (1927 թվական)։

© AP Photo

Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ VI-ը և թագուհի Եղիսաբեթն իրենց երկու դուստրերի՝ արքայադուստր Եղիսաբեթ Երկրորդի և արքայադուստր Մարգարեթի հետ

Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ VI-ը և թագուհի Եղիսաբեթն իրենց երկու դուստրերի՝ արքայադուստր Եղիսաբեթ Երկրորդի և արքայադուստր Մարգարեթի հետ  - Sputnik Արմենիա
2/12

Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ VI-ը և թագուհի Եղիսաբեթն իրենց երկու դուստրերի՝ արքայադուստր Եղիսաբեթ Երկրորդի և արքայադուստր Մարգարեթի հետ

© AP Photo

11-ամյա արքայադուստր Եղիսաբեթը (կենտրոնում) Բուքինգհեմյան պալատի պատշգամբում իր հոր՝ Գեորգ VI թագավորի թագադրումից հետո. 12 մայիսի 1937թ, Լոնդոն

11-ամյա արքայադուստր Եղիսաբեթը (կենտրոնում) Բուքինգհեմյան պալատի պատշգամբում իր հոր՝ Գեորգ VI թագավորի թագադրումից հետո. 12 մայիսի 1937թ, Լոնդոն - Sputnik Արմենիա
3/12

11-ամյա արքայադուստր Եղիսաբեթը (կենտրոնում) Բուքինգհեմյան պալատի պատշգամբում իր հոր՝ Գեորգ VI թագավորի թագադրումից հետո. 12 մայիսի 1937թ, Լոնդոն

© AP Photo

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը (կենտրոնում) թագավորական ընտանիքի (ձախից աջ), արքայադուստր Եղիսաբեթ թագուհու, Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, թագավոր Գեորգ VI-ի ևարքայադուստր Մարգարեթի հետ Բուքինգհեմյան պալատի պատշգամբում.8 մայիսի 1945, Լոնդոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը (կենտրոնում) թագավորական ընտանիքի (ձախից աջ), արքայադուստր Եղիսաբեթ թագուհու, Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, թագավոր Գեորգ VI-ի ևարքայադուստր Մարգարեթի հետ Բուքինգհեմյան պալատի պատշգամբում.8 մայիսի 1945, Լոնդոն - Sputnik Արմենիա
4/12

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը (կենտրոնում) թագավորական ընտանիքի (ձախից աջ), արքայադուստր Եղիսաբեթ թագուհու, Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, թագավոր Գեորգ VI-ի ևարքայադուստր Մարգարեթի հետ Բուքինգհեմյան պալատի պատշգամբում.8 մայիսի 1945, Լոնդոն

© AP Photo

Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին ծիծաղում է իր հոր՝ Գեորգ VI թագավորի հետ թագավորական օթյակի տարածքում (1946 թվականի օգոստոսի 20)

Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին ծիծաղում է իր հոր՝ Գեորգ VI թագավորի հետ թագավորական օթյակի տարածքում (1946 թվականի օգոստոսի 20) - Sputnik Արմենիա
5/12

Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին ծիծաղում է իր հոր՝ Գեորգ VI թագավորի հետ թագավորական օթյակի տարածքում (1946 թվականի օգոստոսի 20)

© AP Photo

Բրիտանական արքայադուստր Եղիսաբեթը և լեյտենանտ Ֆիլիպ Մաունթբեթենը. սեպտեմբեր 1947, Լոնդոն

Բրիտանական արքայադուստր Եղիսաբեթը և լեյտենանտ Ֆիլիպ Մաունթբեթենը. սեպտեմբեր 1947, Լոնդոն - Sputnik Արմենիա
6/12

Բրիտանական արքայադուստր Եղիսաբեթը և լեյտենանտ Ֆիլիպ Մաունթբեթենը. սեպտեմբեր 1947, Լոնդոն

© AP Photo

Արքայադուստր Եղիսաբեթը և Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը հարսանիքից հետո լքում են Վեստմինստերյան աբբայությունը

Արքայադուստր Եղիսաբեթը և Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը հարսանիքից հետո լքում են Վեստմինստերյան աբբայությունը - Sputnik Արմենիա
7/12

Արքայադուստր Եղիսաբեթը և Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը հարսանիքից հետո լքում են Վեստմինստերյան աբբայությունը

© AFP 2022 / INTERCONTINENTALE / AFP

Ապագա թագուհի Եղիսաբեթ II-ը և արքայազն Չարլզը (15 Դեկտեմբեր 1948):

Ապագա թագուհի Եղիսաբեթ II-ը և արքայազն Չարլզը (15 Դեկտեմբեր 1948): - Sputnik Արմենիա
8/12

Ապագա թագուհի Եղիսաբեթ II-ը և արքայազն Չարլզը (15 Դեկտեմբեր 1948):

© AFP 2022 / STRINGER / INTERCONTINENTALE / AFP

Արքայադուստր Եղիսաբեթ II-ը, որը ներկայացնում է իր հիվանդ հորը՝ թագավոր Գեորգ VI-ին, Վինձորի դղյակում ստուգում է շոտլանդական գվարդիան (1951թ.մայիսի 26)

Արքայադուստր Եղիսաբեթ II-ը, որը ներկայացնում է իր հիվանդ հորը՝ թագավոր Գեորգ VI-ին, Վինձորի դղյակում ստուգում է շոտլանդական գվարդիան (1951թ.մայիսի 26) - Sputnik Արմենիա
9/12

Արքայադուստր Եղիսաբեթ II-ը, որը ներկայացնում է իր հիվանդ հորը՝ թագավոր Գեորգ VI-ին, Վինձորի դղյակում ստուգում է շոտլանդական գվարդիան (1951թ.մայիսի 26)

© AFP 2022

Եղիսաբեթ II թագուհու դիմանկարը (1953 թվական)

Եղիսաբեթ II թագուհու դիմանկարը (1953 թվական) - Sputnik Արմենիա
10/12

Եղիսաբեթ II թագուհու դիմանկարը (1953 թվական)

© AFP 2022 / STRINGER

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թագադրման ժամանակ (հունիսի 2, 1953, Լոնդոն)

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թագադրման ժամանակ (հունիսի 2, 1953, Լոնդոն)  - Sputnik Արմենիա
11/12

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թագադրման ժամանակ (հունիսի 2, 1953, Լոնդոն)

© AP Photo

Եղիսաբեթ 2-րդ թագուհին և Արքայազն Ֆիլիպn իրենց երեխաների հետ (ձախից աջ)՝ արքայազն Չարլզի, արքայազն Էդվարդի, արքայազն Էնդրյուի և արքայադուստր Աննայի հետ Բուքինգհեմյան պալատում (1972թ.նոյեմբերի 20)

Եղիսաբեթ 2-րդ թագուհին և Արքայազն Ֆիլիպn իրենց երեխաների հետ (ձախից աջ)՝ արքայազն Չարլզի, արքայազն Էդվարդի, արքայազն Էնդրյուի և արքայադուստր Աննայի հետ Բուքինգհեմյան պալատում (1972թ.նոյեմբերի 20)  - Sputnik Արմենիա
12/12

Եղիսաբեթ 2-րդ թագուհին և Արքայազն Ֆիլիպn իրենց երեխաների հետ (ձախից աջ)՝ արքայազն Չարլզի, արքայազն Էդվարդի, արքայազն Էնդրյուի և արքայադուստր Աննայի հետ Բուքինգհեմյան պալատում (1972թ.նոյեմբերի 20)

Լրահոս
0