00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Starmus-ը լավագույն վկայությունն է նրա, որ գիտությունը նաև շահավետ է. ՀՀ նախագահ

© Photo : official site of the President of RAՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի փակման արարողությանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը  գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի փակման արարողությանը - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի փակման արարողությանը
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահի խոսքով՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մեր գիտությունն ու մշակույթը դառնան գրավիչ ոչ միայն STARMUS-ի, այլև նմանօրինակ բազմաթիվ միջազգային փառատոնների համար։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Starmus-ը լավագույն վկայությունն է նրա, որ գիտությունը ամեն ինչից զատ նաև շահավետ է, որտեղ յուրաքանչյուր ներդրում երաշխավորված է արդյունքներով:ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեկոյան ներկա է գտնվել գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի փակման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանն ընդգծել է, որ STARMUS գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնը նոր շունչ ու նոր ոգևորություն բերեց Հայաստանին:
«Starmus-ը վստահաբար կդառնա մի նոր խթան մեր երիտասարդ ստեղծագործողների ու գիտնականների, մեր կրթական ու գիտական հաստատությունների, համալսարանների և ընդհանրապես գիտամշակութային հանրույթի համար, որպեսզի նոր եռանդով ու ոգևորությամբ զբաղվեն իրենց գործով»,-ասել է նա։
Նախագահն ընդգծել է, որ անցած 5 օրերի ընթացքում Հայաստանը դարձել էր յուրօրինակ խաչմերուկ համաշխարհային գիտության ամենաարդիական ու համարձակ նվաճումների և հայկական քաղաքակրթական արժեքների հատման համար: Միևնույն ժամանակ Starmus-ը լայն բացված պատուհան էր հայ գիտնականների ու արվեստագետների համար դեպի տիեզերք, գիտության ու արվեստի նոր հորիզոններ։
«Բոլորս միահամուռ կերպով շարունակելու ենք նոր ջանասիրությամբ ու եռանդով աշխատել՝ յուրաքանչյուրս մեր տեղում, որպեսզի անցած 5 օրերին կուտակված էներգիան ու ոգևորությունը չսպառվի անարդյունք, որպեսզի ապագայում էլ մեր երկիրը, մեր գիտությունն ու մշակույթը դառնան գրավիչ ոչ միայն STARMUS-ի, այլև նմանօրինակ բազմաթիվ միջազգային փառատոնների և դրանց ներկայացուցիչների համար»,-ասել է Խաչատուրյանը:
STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը Երևանում անցկացվում է սեպտեմբերի 5-10-ը։ Այն կրում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (Փրոփ-Էմ) ռոբոտը։
STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։
STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրությանն են ներկայացնում իրենց գիտելիքները, փորձն ու նորագույն հայտնագործությունները։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։
Տիեզերական մթնոլորտ և 4000-ամյա վիշապաքար. Starmus-ը Գյումրիում է
Լրահոս
0