00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառայությունը խանգարո՞ւմ է կրթությանը, կամ պարտված պետությանը տարկետումն էր պակաս

© Asatur YesayantsСумки призывников
Сумки призывников - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2022
Բաժանորդագրվել
Բուհերին որոշ քանակությամբ տարկետման տեղեր տրամադրելու ԿԳՄՍՆ նախագիծը միանշանակորեն չի ընդունվում ինչպես կրթության, այնպես էլ ռազմական ոլորտի մասնագետների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Վերջին օրերին բանակին առնչվող երկու օրինագիծ է բուռն քննարկվում։ Նախ ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։ Սրա շուրջ խոսակցություններն ու քննադատությունները դեռ չէին ավարտվել, հիմա էլ ջրի երես դուրս եկավ մեկ այլ օրինագիծ` ԿԳՄՍՆ–ն առաջարկում է բուհերին որոշակի քանակությամբ տարկետման տեղեր տրամադրել։ Առաջնայնությունը, ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, տրվելու է բնագիտական առարկաներ ընտրողներին։
րդյո՞ք բուհերին տարկետման տեղեր տրամադրելով` կոռուպցիոն ռիսկեր չեն ստեղծում, և ի՞նչ նպատակ են հետապնդում բանակին առնչվող այս օրինագծերը` զրուցել ենք մասնագետների հետ։

Կրթություն` ծառայությունից առա՞ջ, թե՞ հետո

Կրթության փորձագետ Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ պետք է ֆիքսվի` բոլորը պետք է ծառայեն` անկախ նրանից` կրթություն ստանալուց հետո, թե առաջ են մեկնելու ծառայության։ Նրա կարծիքով՝ ամեն դեպքում ավելի արդյունավետ կլինի, եթե դիմորդը բուհ ընդունվի ծառայությունից հետո։
«Այսպես ավելի արդյունավետ է, քան մեկ տարի սովորի, գնա ծառայության և հետո շարունակի կրթությունը։ Սա ես ասում եմ որպես մարդ, որը շփվել է ուսանողների հետ ու գիտի նրանց մոտիվացիան»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ինչ-որ մեկն ուզում է զբաղվել գիտությամբ, ապա կանի դա բոլոր պարագաներում։
Իսկ բուհերին այս «մենաշնորհը» տալու որոշումը, ըստ փորձագետի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անձնական մոտեցումն է։ Այս քայլով, ըստ նրա, պետությունը հաճոյանում է երիտասարդներին` փորձելով նրանց ձգել իր կողմը։ Ամեն դեպքում, ըստ Սողոմոնյանի, եթե ինքը լիներ որոշող և տարկետումն էլ պարտադիր լիներ, առաջնահերթություն կտար այն մասնագիտություններին, որոնց վերջնարդյունքը, օրինակ, ռազմական արդյունաբերությունն է լինելու։ Նրա խոսքով` պետությունը պետք է ինքը որոշի, թե ինչ առաջնահերթություններ ունի, ինչ մասնագետների կարիք ունի ու ըստ դրա բաշխի տարկետման տեղերը, ոչ թե բուհերը։
Իշխանությունն այս նախագծով օրինականացնում է կաշառքը. Իշխանյանը` ծառայության կրճատման մասին

Պարտություն կրած երկրի քայլերը

Ռազմական փորձագետ Ռոբերտ Նազարյանն իր հերթին կարծում է, որ նման նախագծերը մեկնպատակ ունեն` մաքսիմալ թուլացնել զինված ուժերը։ Այստեղ, ըստ նրա, չկա ուրիշ պատճառ կամ բացատրություն, որով հնարավոր է ապացուցել, որ դրանք ի շահ երկրի անվտանգության են։
«Եթե հարցը վակուումում դիտարկենք, շատ սիրուն է հնչում` գիտությունը զարգացնել և այլն։ Սակայն խնդիրն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո մենք պարտված երկիր ենք, և այս դեպքում պետք է քայլեր անեն բանակը, երկրի պաշտպանական համակարգը, կորցրած տեխնիկան վերականգնելու ուղղությամբ, նոր բնագծերն ամրապնդեն, կադրերի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնեն»,–ասում է Նազարյանը։
Նա հիշեցնում է նաև, որ իշխանությունը ՊՆ-ի հետ կապված միայն այս քայլերը չէ, որ անում է` հայտարարությունները, թե պայմանագրային բանակի ենք անցնում և խոսակցությունները, թե պայմանագրային ծառայությունն էլ ատեստավորմամբ է լինելու, եթե այս բոլոր բյուրոկրատիան թարգմանենք ժողովրդական լեզվով, ապա այն մեկ իմաստ ունի` թուլացնել ԶՈւ–ն։ Խնդիրները, ըստ նրա, այսպես չպետք է լուծվեն։

Առաջարկված լուծումները ռիսկեր են պարունակում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ, ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ կրթության համակարգում այս իշխանության իրականացրած բոլոր նախաձեռնությունները չակերտավոր բարեփոխումների են նման։
«Տարկետում տրամադրելու հարցում ներկայիս իշխանության ներկայացուցիչներից շատերը նախկինում հակառակ տեսանկյունն ունեին, իսկ վերջին շրջանում նրանց դիրքորոշումները չգիտես ինչու փոխվել են»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` նման նախագծերով իշխանությունը փորձում է համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերն օրինականացնել։ Պատգամավորն ասում է` չի տեսնում որևէ ուղղություն, որտեղ արվող փոփոխությունները չարիք չեն դառնում երկրի համար։
Աբրահամյանը նշում է` ներկայացված նախագծերով բացարձակ անհավասար դաշտ է ստեղծվում, ինչը կարող է ընդհուպ ներհասարակական ճգնաժամի առիթ դառնալ։«Չի կարող երկրում ստեղծվել իրավիճակ, որտեղ մարդկանց մի մեծ մասը հնարավորություն չի ունենա ծառայությունից ազատվելու, իսկ մյուս մասը, սոցիալական վիճակից ելնելով, ազատվելու է ծառայությունից։ Կարծում եմ` զինված ուժերի մարտունակության, ինչպես նաև երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում խնդիրներ ունենք»։
Նա հիշեցնում է, որ վերջին շրջանում Ադրբեջանից սպառնալիքներ են հնչում, թե Հայաստանը որևէ ձևով չպետք է գնա բանակի վերակազմավորման ճանապարհով, քանի որ դա դիտվելու է որպես սպառնալիք, ռևանշիզմ։ Եվ այս պարագայում, ըստ Աբրահամյանի, ՀՀ իշխանությունը կարծես թե որպես փոխզիջում պատրաստ է բանակի արմատական բարեփոխումները մի կողմ դնել և փափուկ դաշտ նախապատրաստել Ադրբեջանի հետբանակցությունների համար։ Նրախոսքով` իշխանությունը գուցե չի գիտակցում, որ ցանկացած դեպքում, երբ երկրի արտաքին քաղաքականությունը կամ անվտանգային համակարգը չի կարողանում սպասարկել երկրում ընթացող գործընթացները, դիմացինը պահանջելու և ստանալու է շատ ավելին, քան այսօր կա փաստաթղթավորված կամ բանավոր պայմանավորվածություններով։
Ի դեպ, Sputnik Արմենիան կապ էր հաստատել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ` նրա տեսակետը նույնպես ներկայացնելու համար։ Խաչատրյանին հայտնեցինք զրույցի թեման, նա հորդորեց որոշ ժամանակ անց կրկին զանգահարել, իսկ նշված ժամկետից հետո մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք, որ բուհերին տարկետման որոշակի տեղեր տրամադրելու նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Առաջիկայում այն պետք է ԱԺ լիագումար նիստում ընդգրկվի։
«Ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում». Տոնոյանը մեկնաբանել է օրենքի նախագիծը
Լրահոս
0