Ճգնաժամերը մարդկային զարգացումը 6 տարով հետ են գցել. որ տեղում է Հայաստանը ՄԱԿ–ի սանդղակով

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հրապարակել է 2021–22թթ–ի «Մարդկային զարգացման զեկույցը»։ Հայաստանը զարգացման մակարդակով զիջում է Թուրքիային ու Վրաստանին, առաջ է Ադրբեջանից։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Վերջին 5 տարում աշխարհին պատուհասած ճգնաժամերը` ռազմական, առողջապահական, բնապահպանական և այլն, աշխարհի բնակչության մոտ լուրջ խնդիրներ են առաջացրել, այդ թվում` հոգեբանական։
Այս մասին են վկայում ՄԱԿ–ի մարդկային զարգացման ուսումնասիրությունները, որոնց արդյունքում կազմակերպության մասնագետները հանգել են այն եզրակացության, որ մարդկության զարգացման մակարդակն այժմ հավասարվել է 2016թ–ի մակարդակին` 2019թ–ից սկսած` գրանցելով բացառապես նահանջ։
Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նոր զեկույցի` «վերջին երկու տարիների ընթացքում միլիարդավոր մարդիկ տուժել են հաջորդական ճգնաժամերի կործանարար ազդեցությունից, ինչպիսիք են COVID-19-ը և Ուկրաինայում պատերազմը: Դրանց հետևանքներին գումարվել են սոցիալական և տնտեսական փոփոխությունները, մոլորակի վտանգավոր փոփոխությունները և համաշխարհային հասարակության բևեռացման աճը»:
Զեկույցի հեղինակների դիտարկմամբ` իրավիճակն էլ ավելի է սրվում էներգետիկ ու պարենային ճգնաժամերի կանխատեսումների ու դրա հետևանքով մարդկանց մոտ առաջացած անորոշության հետևանքով։
Այս ամենի ֆոնին համաշխարհային մարդկության շրջանում սրվել են նաև հոգեբանական խնդիրները։ Զեկույցի հեղինակների հաշվարկով` միայն 2020թ–ի կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով մարդկանց պարտադրված նոր իրողությունների (լոք դաուն, փակ սահմաններ, աշխատատեղերի փակում, սոցիալ–տնտեսական խնդիրներ, մարդկային կենդանի շփման բացակայություն)պատճառով աշխարհում դեպրեսիայի մակարդակն ավելացել է 25 տոկոսով։
Աննախադեպ ճգնաժամ Լիբանանում. օգտատերերն Իլոն Մասկին առաջարկում են գնել իրենց երկիրը
Ընդ որում`դիտարկումները վկայում են, որ հոգեկան խանգարումներն արտահայտվում են ոչ միայն իրական, այլև վիրտուալ կյանքում, հիմնականում` սոցիալական կայքերում։ Օրինակ` ապատեղեկատվության հետևանքով զայրացած օգտատերերը կարող են «հարձակվել» իրենց տեսակետը չկիսող մեկի վրա, ինչը խմբային բռնության, ագրեսիայի վիրտուալ տարբերակն է։
Մյուս կողմից` մարդկանց մոտ մեծացել է «կախումը» like-երից ու klick-ներից, ինչը մասնագետները մոլության նոր դրսևորում են համարում, այնպիսին, ինչպիսին խաղամոլությունն է։
«Ընդ որում` աշխարհում հոգեկան առողջության ու հատուկ խնամքի կամ բուժման կարիք ունեցող մարդկանց միայն 10%–ն է նման օգնություն ստանում»,– ասված է զեկույցում։
Մարդկության մեջ լայն տարածում ստացած հոգեբանական– հոգեկան այս խնդիրները, մասնագետների գնահատմամբ, միևնույն ժամանակ նաև թույլ չեն տալիս մարդկությանն ադեկվատ արձագանքել նոր համաշխարհային իրողություններին, լուծումներ գտնել առկա ու կանխատեսվող խնդիրներին դիմակայելու համար։ Արդյունքում խնդիրներն էլ ավելի են խորանում, մարդկությունը բախվում է նորանոր ճգնաժամերի։
ՄԱԿ–ի զեկույցի հեղինակների համոզմամբ` այս բոլոր փոփոխությունների հետևանքով է, որ աշխարհում 32 տարվա շարունակական աճից հետո մարդկային զարգացման ինդեքսը նվազել է մինչև 2016թ–ի ցուցանիշը։
Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 191 երկրների շարքում 85-րդն է։ Բացի եվրոպական երկրներից, ԱՄՆ–ից, ԱՄԷ–ից ու մի շարք այլ զարգացած երկրներից, Հայաստանից առաջ են նաև Ռուսաստանը(52), Ղազախստանը (56), Բելառուսը (60), Ուկրաինան (77)։
Մեր անմիջական հարևան երկրներից միայն Ադրբեջանն է մարդկային զարգացման մակարդակով զիջում Հայաստանին։ Այդ երկիրը 91-րդ տեղում է։ Թուրքիան (48), Վրաստանն (63) ու Իրանը (76) Հայաստանից առաջ են։
Նշենք, որ մարդկային զարգացման ինդեքսի հաշվարկի համար ՄԱԿ–ի մեթոդաբանությունը կիրառում է մարդու կյանքի տևողության, կրթության վրա մարդու ծախսած ժամանակի, միջին աշխատավարձի ցուցանիշների հարաբերակցությունը։
Այդ ցուցանիշներով, ՄԱԿ–ի տվյալներով, աշխարհի երկրների ավելի քան 90 տոկոսում զարգացման տեմպերի անկում կամ դանդաղում է արձանագրվել։
Արևմուտքի գլխավոր խնդիրն առաջնորդության ճգնաժամն է. Պուտինը համարժեք մրցակից չունի
Տուժել են հատկապես Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Աֆրիկայի ու Հարավային Ասիայի երկրները։ Մնացած 10 տոկոս երկրներում նկատվել են վերականգնման նշաններ։ Սա էլ իր հերթին խորացրել է զարգացման մակարդակներում առանց այդ էլ առկա խզումը։
Աշխարհին սպառնացող «անորոշության սինդրոմի» կառավարման համար ՄԱԿ–ն առաջարկում է կրկնապատկել մարդկային զարգացման ջանքերը` ելնելով մարդկանց բարեկեցության կամ առողջության բարելավման սկզբունքից։
Լրահոս
0