00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերը, ժխտելով Հայոց ցեղասպանությունը, հույներին սպառնում են ցեղասպանությամբ

© Sputnik / Asatur YesayantsԾիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդ - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2022
Ծիծեռնակաբերդ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է նույնիսկ պատկերացնել, որ Հայոց ցեղասպանությունն իրականացրած պետության ղեկավարը՝ կտրականապես հերքելով այդ փաստը, միևնույն ժամանակ մեկ ուրիշ ազգի՝ հույներին սպառնա ցեղասպանությամբ։
Բայց իրողությունն այն է, որ Ռեջեփ Էրդողանն օրերս հենց այդպես էր վարվել է։ Երբ վերջին շաբաթներին հերթական անգամ ծայրաստիճան սրվեցին հարաբերությունները Հունաստանի և Թուրքիայի միջև, նա բացեիբաց հայտարարեց. «Հունաստանը սպառնում է մեզ Էս-300 կայաններով։ Հույնե′ր, հիշե′ք պատմությունը։ Եթե դուք շարունակեք նույն ձևով, շատ ծանր գին կվճարեք դրա համար, մի′ մոռացեք Իզմիրը»։
Առաջարկում եմ իրոք վերհիշել, թե ուղիղ 100 տարի առաջ ինչ կատարվեց Իզմիրում, որը հայերը Զմյուռնիա են անվանում։ Դա մի ժամանակ Օսմանյան կայսրության երկրորդ խոշորագույն քաղաքն էր Կոստանդնուպոլսից հետո, ամենակարևոր տնտեսական և առևտրական կենտրոններից մեկը, որտեղ բնակվում էին ավելի քան 200 հազար հույներ և 12 հազար հայեր, ինչպես նաև հրեաներ, իտալացիներ, ավստրիացիներ, անգլիացիներ։ Փաստորեն, զուտ եվրոպական քաղաք էր՝ հելենիստական կերպարով։ Պատահական չէ, որ թուրքերը Զմյուռնիան անվանում էին «Գյավուր Իզմիր», այսինքն՝ անհավատների քաղաք։
Թուրքերը՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը, հույներին սպառնում են ցեղասպանությամբ
Հայկական թաղամասը՝ Հայնոցը, գտնվում էր քաղաքի կենտրոնում և առանձնանում էր իր մաքրությամբ, բարեկարգ տներով ու լայն փողոցներով։ Հայ համայնքն ամենահարուստներից մեկն էր. այստեղ ծաղկում էին ոսկերչությունը, մետաքսի արտադրությունը և, իհարկե, առևտուրը։ Այս ամենը դեր խաղաց նաև 1915 թվականին, երբ նահանգապետ Ռահիմ Բեյին հաջողվեց համոզել երկրի իշխանություններին, որ Զմյուռնիայի քրիստոնյաների բնաջնջումը և տեղահանությունը հարված կհասցնեն ողջ երկրի տնտեսությանը։ Մի պահ թվաց, թե տեղի հայերը խուսափեցին վատագույնից։ Բայց 1919 թվականին սկսվեց թուրք-հունական պատերազմը։
1922 թվականի սեպտեմբերի 9-ին Զմյուռնիա մտավ թուրքական բանակը։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը հայտարարեց. «Այն թուրք զինվորը, որը վնաս կպատճառի քաղաքացիական բնակչությանը, անմիջապես կգնդակահարվի»։ Բայց, ինչպես վկայում է ամերիկացի հյուպատոս Ջորջ Հորթոնը, արդեն երեկոյան Զմյուռնիայում սկսվեցին սպանություններն ու թալանը։ Այնուհետև թուրքերը շրջապատեցին հայկական թաղամասը, և սկսվեց հայերի համակարգված բնաջնջումը։
Սեպտեմբերի 13-ին թուրք զինվորները սկսեցին բենզինով այրել հայկական թաղամասի շինությունները։ Կրակը տարածվեց քաղաքի մյուս թաղամասերում։ Քրիստոնյա բնակիչները հավաքվեցին ծովափին, որը շրջափակեցին թուրքական զորքերը, զրկելով մարդկանց ջրից ու սննդից։ Շատերը պարզապես ծովն էին նետվում։ Մեռնողների ճիչերը խլացնելու համար անդադար նվագում էր թուրքական զինվորական նվագախումբը։ Ափից քիչ հեռու կայանել էին դաշնակիցների ռազմանավերը, որոնցից հստակ երևում էր, թե ինչ է կատարվում ափին, բայց ոչ ոք չմիջամտեց։
Թուրքական աղբյուրները պնդում են, թե հենց հույներն ու հայերն են հրկիզել քաղաքի թաղամասերը։ Նույն Մուսթաֆա Քեմալը, որը իբր հրահանգել էր ձեռք չտալ բնակիչներին, հեռագիր է ուղարկում ներքին գործերի նախարարին, կարգադրելով այսպես ներկայացնել պատահածը՝ քրիստոնյաները վառել են իրենց տները, առաջնորդվելով կրոնական կանոններով, իսկ թուրք զինվորները փորձել են կանխել և մարել հրդեհը։ Ֆրանսիացի ծովակալներից մեկին Քեմալը համոզում էր. «Դավադրություն է տեղի ունեցել։ Հայուհիների մոտ մենք նույնիսկ դյուրավառ նյութեր ենք հայտնաբերել, որոնց օգնությամբ պետք է շենքեր հրկիզեին»։ Սակայն հենց թուրք հեղինակներից ոմանք բոլորովին այլ պատկեր են նկարագրել։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարը Twitter–ից ջնջել է Հայոց ցեղասպանության մասին գրառումը
Հայտնի պատմաբան և լրագրող Ֆալիհ Աթայը վկայում է, որ բռնությունները Զմյուռնիայում կազմակերպել է հրամանատար Նուրեդին-փաշան։ Մեջբերեմ. «Ինչո՞ւ մենք այրեցինք Իզմիրը։ Արդյոք պատճառն այն վախը չէ՞ր, որ մենք երբեք չենք ազատվի փոքրամասնություններից, եթե պահպանվեն նրանց ներկայության ապացույցները։ Չէ՞ որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էլ հայերին տեղահան անելուց հետո մենք նույն մտավախությունից ելնելով այրեցինք նրանց բոլոր թաղամասերը Անատոլիայի քաղաքներում»։ Թուրք պատմաբանի այս ենթադրության ճշմարտացիության ապացույցն են հենց Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերը. «Թուրքիան վերջապես ազատվեց դավաճաններից և օտարազգիներից։ Այսուհետ Թուրքիան պատկանում է թուրքերին»։
Երևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։ - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Մեզ կփրկի մեր միասնականությունը․Երևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Այս առիթով Ուինսթոն Չերչիլը արձագանքել է. «Քեմալն իր հաղթարշավը նշանավորեց նրանով, որ մոխրի վերածեց Զմյուռնիան և ոչնչացրեց տեղի բոլոր քրիստոնյաներին»։ Թե իրականում քանի մարդ զոհվեց այն ժամանակ, դժվար է ասել, որովհետև տարբեր պատմաբաններ տարբեր թվեր են նշում։ Ամերիկացի քաղաքագետ Ռուդոլֆ Ռումելը, օրինակ, պնդում է, որ սպանվել ու տեղահանվել է ավելի քան 180 հազար հույն և 12 հազար հայ։ Փաստն այն է, որ կրակը հիմնահատակ ավերել է քաղաքի բոլոր թաղամասերը, բացի մահմեդականից և հրեականից։ Ոչնչացվել է 24 եկեղեցի, 28 դպրոց, ինչպես նաև բազմաթիվ դրամատներ և հիվանդանոցներ։
Ահա այսպես ավարտվեց Փոքր Ասիայի, այսպես ասած՝ ապաքրիստոնեացման գործընթացը։ Հիմա Թուրքիայի առաջնորդը փաստորեն անթաքույց սպառնում է հույներին՝ խելոք չմնաք, նույն գործընթացը նաև Էգեյան ծովում կսկսենք։
Լրահոս
0