Վիրավորել են իրավապահներին. ոստիկանությունը` երիտասարդներին բերման ենթարկելու մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սոցիալական կայքերում տեսանյութ է տարածվել, որտեղ ոստիկանները բերման ենթարկում հայրենասիրական երգեր կատարող մի խումբ երիտասարդների։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան պարզաբանել է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը։
Ոստիկանության պարզաբանման համաձայն` բերման է ենթարկվել 3 անձ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածի հիմքով (ոստիկանին հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման հետ կապված իր պարտականությունների կատարման կապակցությամբ հրապարակային վիրավորանք հասցնելը): Միջադեպի այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հայտնում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան սոցիալական կայքերում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում հայրենասիրական երգեր երգող մի խումբ երիտասարդների։ Երիտասարդնրի ու իրավապահների միջև կոնֆլիկտ էր ծագել։
Նշենք, որ այս օրերին Հայաստանում անցկացվող «Սթարմուս» փառատոնի շրջանակներում Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել է Գիտության ճամբար, որտեղ տեղադրված տաղավարներում ներկայացված են գիտական նորույթներ, կազմակերպվում են գիտության տարբեր ճյուղերի նվիրված շնորհանդսներ ու դասախոսություններ։
Էմոցիաների պակաս չկար. տավուշցի երեխաները լեգենդների հետ` «Սթարմուսի» բեմում
Ազատության հրապարակը հատկապես երեկոյան ժամերին բազմամարդ է լինում։ Այցելուների գերակշիռ մասը երիտասարդներ են։
Լրահոս
0