00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի լրագրողների հավաքականը Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել

© PhotoՀայաստանի լրագրողների հավաքականը
Հայաստանի լրագրողների հավաքականը   - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Բաժանորդագրվել
Ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից և Հունգարիայից։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Լիտվայի Դրուսյինինկայ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում դարձել է չեմպիոն։ Տեղեկությունը Լիտվայից հայտնում է հավաքականի անդամ, Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը։
© SputnikՀայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը
Сборная журналистов Армении по футболу - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը
Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի(2), Լատվիայի, Ուկրաինայի և Բելառուսի թիմերի հետ պայքարում Հայաստանի լրագրողները մրցաշարի հաղթողի հարցը վճռեցին նախավերջին տուրում։
Վեց անընդմեջ հաղթանակներից հետո հայկական թիմն անհասանելի դարձավ մրցակիցների համար։
Յոթ խաղում հայ լրագրողները խփեցին 27 գնդակ և բաց թողեցին երեքը։
Սա առաջին չեմպիոնական տիտղոսն է Հայաստանի լրագրողների հավաքականի համար Դրուսկինինկայի միջազգային մրցաշարում (անցած տարի մեր լրագրողների հավաքականը չեմպիոն էր հռչակվել Եգիպտոսի միջազգային մրցաշարում)։
© SputnikՀայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը` հաղթող
Сборная журналистов Армении по футболу - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2022
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը` հաղթող
Հայաստանի լրագրողների հավաքականի կազմում գլխավոր ռմբարկու դարձան Դավիթ Եղիազարյանն ու Հովհաննես Մամբրեյանը։
Ընտրանու կազմում բոլորն էլ աչքի ընկան նախ և առաջ հաղթելու մեծ ցանկությամբ, բայց կարելի է առանձնացնել Հովհաննես Մելքումյանին, Նարեկ Հարությունյանին, Լեոն Սահակյանին և Սերգեյ Մկրտչյանին։
Դե իսկ թիմի ավագ Դավիթ Ալավերդյանի մասին խոսելն ավելորդ է։ Նա թիմի ոգին է ու ամեն ինչի գլխավոր կազմակերպիչը։
Նշենք, որ միջոցառմանը, որն անցկացվել է 17-րդ անգամ, այս տարի մասնակցել են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից և Հունգարիայից։
Ոսկե մեդալները քիչ էին, բոլորին չհասավ. ֆուտբոլասեր լրագրողների «եգիպտական» հաղթանակը
Նրանց են միացել Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմ։ Բոլորը թիմերը մրցել են միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում է անցկացրել։
Ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողներն այս մրցաշարում վերջին երկու տարիներին 2-րդ տեղն են գրավել, իսկ մինչ այդ երեք անգամ զբաղեցրել են 3-րդ տեղը։
Լրահոս
0