Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթեց թուրք Բասարին

© Sputnik / Hasmik GrigoryanԱրթուր Ալեքսանյանը
Արթուր Ալեքսանյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2022
Արթուր Ալեքսանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, քանի որ 1/16 եզրափակիչի մրցակիցը հրաժարվել էր պայքարից:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայիմայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար 97 կգ քաշային կարգի Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց Մեթեհան Բասարի (Թուրքիա) հետ և հաղթեց 3:1 հաշվով։
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, քանի որ 1/16 եզրափակիչի մրցակիցը հրաժարվել էր պայքարից:
Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը համառ պայքարում առավելության հասավ Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Լիզատովիցչի նկատմամբ:
Մալխաս Ամոյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կարող է բրոնզե մեդալակիր դառնալ
Լրահոս
0